https://arm.sputniknews.ru/20261116/fransiakan-supermarketneri-vra-kiberhardzakman-hetevum-kangnats-e-israjely-tasnim-109416806.html
Ֆրանսիական սուպերմարկետների վրա կիբեռհարձակման հետևում կանգնած է Իսրայելը. «Tasnim»
Ֆրանսիական սուպերմարկետների վրա կիբեռհարձակման հետևում կանգնած է Իսրայելը. «Tasnim»
Sputnik Արմենիա
Գործակալությունը վկայակոչում է մի խումբ տեխնիկական մասնագետների անցկացրած հետաքննության արդյունքները։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T22:30+0400
2026-11-16T22:30+0400
2026-11-16T22:36+0400
ֆրանսիա
իրանի իսլամական հանրապետություն
կիբեռհանցագործություն
խանութ
իսրայել
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/12/103609130_46:0:1500:818_1920x0_80_0_0_40759e7e80b14e74d9a3753bcd431f89.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրանական «Tasnim» գործակալությունը Իսրայելին մեղադրել է Ֆրանսիայում սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա կիբեռհարձակման կազմակերպման մեջ, որի պատասխանատվությունը Փարիզն ավելի վաղ դրել էր Թեհրանի վրա:Լրատվամիջոցի տվյալներով՝ սառնարանների և սառնարանային պահեստների վրա հարձակման հանգամանքներն ուսումնասիրած փորձագետները եկել են այն եզրակացության, որհավանական է՝ Իսրայելը մեղսակից է հարձակմանը: Գործակալության պնդմամբ՝ իսրայելական կողմը միաժամանակ տեղեկատվական արշավ է ծավալել, որպեսզի տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդի Իրանի վրա:Վերլուծության արդյունքումմասնագետները պարզել են, որ հարձակման են ենթարկվել դանիական «Danfoss» արտադրողի հնացած կարգավորիչ սարքերը։Ուղղակիորեն միացված լինելովինտերնետին՝ դրանքանվտանգության թարմացումներ չէին ստանում: Ավելին, սարքերի մեծ մասում ադմինիստրատորի գաղտնաբառը կարող էր բացահայտվել ընթացիկ ամսաթվի հիման վրա:Գործակալությունը նաև հարց է տալիս, թե ինչու մինչև հարձակումը «Claroty»-ն ֆրանսիական կիբեռանվտանգության ծառայություններին չի տեղեկացրել հայտնաբերված խնդիրների մասին:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի իշխանություններն Իրանին մեղադրել էին հոկտեմբերին սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա լայնածավալ կիբեռհարձակման մեջ, որը Փարիզը վերագրել էր իրանական ԻՀՊԿ-ի հետ կապված հաքերային խմբավորմանը։Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր ֆրանսիական կողմի մեղադրանքները։
ֆրանսիա
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/12/103609130_409:0:1500:818_1920x0_80_0_0_5c38408341b628c9a9c377ebc4f46b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, իրանի իսլամական հանրապետություն, կիբեռհանցագործություն, խանութ, իսրայել
ֆրանսիա, իրանի իսլամական հանրապետություն, կիբեռհանցագործություն, խանութ, իսրայել
Ֆրանսիական սուպերմարկետների վրա կիբեռհարձակման հետևում կանգնած է Իսրայելը. «Tasnim»
22:30 16.11.2026 (Թարմացված է: 22:36 16.11.2026) Գործակալությունը վկայակոչում է մի խումբ տեխնիկական մասնագետների անցկացրած հետաքննության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրանական «Tasnim» գործակալությունը Իսրայելին մեղադրել է Ֆրանսիայում սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա կիբեռհարձակման կազմակերպման մեջ, որի պատասխանատվությունը Փարիզն ավելի վաղ դրել էր Թեհրանի վրա:
Լրատվամիջոցի տվյալներով՝ սառնարանների և սառնարանային պահեստների վրա հարձակման հանգամանքներն ուսումնասիրած փորձագետները եկել են այն եզրակացության, որհավանական է՝ Իսրայելը մեղսակից է հարձակմանը: Գործակալության պնդմամբ՝ իսրայելական կողմը միաժամանակ տեղեկատվական արշավ է ծավալել, որպեսզի տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդի Իրանի վրա:
Վերլուծության արդյունքումմասնագետները պարզել են, որ հարձակման են ենթարկվել դանիական «Danfoss» արտադրողի հնացած կարգավորիչ սարքերը։Ուղղակիորեն միացված լինելովինտերնետին՝ դրանքանվտանգության թարմացումներ չէին ստանում: Ավելին, սարքերի մեծ մասում ադմինիստրատորի գաղտնաբառը կարող էր բացահայտվել ընթացիկ ամսաթվի հիման վրա:
«Tasnim»-ը նշում է, որ այդ սարքերի խոցելի վիճակը հայտնի էր ավելի վաղ և հնարավոր էր դարձնում մասշտաբային կիբեռհարձակման իրականացումը նույնիսկ առանց պետական կառույցների ներգրավման: Ընդ որում, հայտնաբերված խոցելիությունները միաժամանակ օգտագործելու եղանակները նախկինում հրապարակայնորեն ցուցադրել էր իսրայելական Claroty կիբերանվտանգության ընկերությունը։
Գործակալությունը նաև հարց է տալիս, թե ինչու մինչև հարձակումը «Claroty»-ն ֆրանսիական կիբեռանվտանգության ծառայություններին չի տեղեկացրել հայտնաբերված խնդիրների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի իշխանություններն Իրանին մեղադրել էին հոկտեմբերին սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա լայնածավալ կիբեռհարձակման մեջ, որը Փարիզը վերագրել էր իրանական ԻՀՊԿ-ի հետ կապված հաքերային խմբավորմանը։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր ֆրանսիական կողմի մեղադրանքները։