https://arm.sputniknews.ru/20261116/em-n-patzhamijvocner-e-sahmanel-rusakan-navti-ev-gazi-het-kapvats-ynkerutjunneri-dem-109404173.html
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և գազի հետ կապված ընկերությունների դեմ
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և գազի հետ կապված ընկերությունների դեմ
Sputnik Արմենիա
Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ, այդ թվում առաջին հերթին՝ նավթային ոլորտը մնում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը: 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T17:29+0400
2026-11-16T17:29+0400
2026-11-16T17:29+0400
նավթ
գազ
պատժամիջոցներ
եվրամիություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/12/85920940_34:274:3188:2048_1920x0_80_0_0_cbe44491d30a66ad5f8898613fa71b43.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 47 ռուսական և արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք աշխատում են Ռուսաստանից նավթի և գազի արդյունահանման, վերամշակման և արտահանման, ինչպես նաև նավթամթերքների փոխադրման ոլորտում: Այսօր հրապարակվել է ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը։Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ, այդ թվում առաջին հերթին՝ նավթային ոլորտը, մնում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը:Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև «Անկախ նավթագազային ընկերություն» խմբի նավթարդյունահանող ձեռնարկությունները, «Տատնեֆտ»-ի երեք դուստր-ձեռնարկությունները, «Սլավյանսկ ԷԿՈ», «Օմեգա Էներջի» և «Պետերբուրգյան նավթային տերմինալ» ընկերությունները:Բացի այդ, սահմանափակումները տարածվել են ԱՄԷ-ում և Հոնկոնգում գրանցված նավթավաճառների և արտասահմանյան բեռնափոխադրող ընկերությունների վրա, որոնք փոխադրում են ռուսական նավթը լցանավերով:Գազի ոլորտում պատժամիջոցներն ազդել են «Ռուսխիմալյանս», «Ռուսգազդոբիչ» ձեռնարկությունների և «Ուստ-Լուգա» հատուկ տնտեսական գոտու կառավարող ընկերության վրա: Այդ կառույցները մասնակցում են Լենինգրադի մարզում գազի վերամշակման լայնածավալ նախագծի իրականացմանը։Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ԵՄ միակողմանի պատժամիջոցների անօրինականության մասին՝ ընդգծելով, որ նման սահմանափակումները չեն փոխի Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը։Արևմտյան երկրներում ևս կասկածներ կան հակառուսական պատժամիջոցների արդյունավետության վերաբերյալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն անվանել էր Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարություն և հայտարարել, որ պատժամիջոցների միջոցով ճնշումը լուրջ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/12/85920940_197:0:2928:2048_1920x0_80_0_0_f35b3a1f7c8005bac437140697e03d1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, գազ, պատժամիջոցներ, եվրամիություն, ռուսաստան
նավթ, գազ, պատժամիջոցներ, եվրամիություն, ռուսաստան
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և գազի հետ կապված ընկերությունների դեմ
Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ, այդ թվում առաջին հերթին՝ նավթային ոլորտը մնում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 47 ռուսական և արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք աշխատում են Ռուսաստանից նավթի և գազի արդյունահանման, վերամշակման և արտահանման, ինչպես նաև նավթամթերքների փոխադրման ոլորտում: Այսօր հրապարակվել է ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը։
Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ, այդ թվում առաջին հերթին՝ նավթային ոլորտը, մնում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը:
Սահմանափակումների ենթարկվում են ռուսական խոշոր նավթավերամշակման ձեռնարկություններ, այդ թվում՝ «Կիրիշինեֆտեօգսինթեզ»-ը, «Թաթարո-ամերիկյան ներդրումներ և ֆինանսներ - Նիժնեկամսկ»-ը (ТАИФ-НК), «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ»-ը, ինչպես նաև Օմսկի, Մոսկվայի, Սարատովի, Խաբարովսկի, Օրսկի և Իլսկի նավթավերամշակման գործարանները: Ցանկում ներառված է նաև «Նովոշախտինսկի նավթամթերքների գործարան» ընկերությունը։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև «Անկախ նավթագազային ընկերություն» խմբի նավթարդյունահանող ձեռնարկությունները, «Տատնեֆտ»-ի երեք դուստր-ձեռնարկությունները, «Սլավյանսկ ԷԿՈ», «Օմեգա Էներջի» և «Պետերբուրգյան նավթային տերմինալ» ընկերությունները:
Բացի այդ, սահմանափակումները տարածվել են ԱՄԷ-ում և Հոնկոնգում գրանցված նավթավաճառների և արտասահմանյան բեռնափոխադրող ընկերությունների վրա, որոնք փոխադրում են ռուսական նավթը լցանավերով:
Գազի ոլորտում պատժամիջոցներն ազդել են «Ռուսխիմալյանս», «Ռուսգազդոբիչ» ձեռնարկությունների և «Ուստ-Լուգա» հատուկ տնտեսական գոտու կառավարող ընկերության վրա: Այդ կառույցները մասնակցում են Լենինգրադի մարզում գազի վերամշակման լայնածավալ նախագծի իրականացմանը։
Սահմանված միջոցները նախատեսում են Եվրամիության տարածքում նշված ընկերությունների ակտիվների սառեցում, ինչպես նաև դրանց ֆինանսական միջոցների և այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ԵՄ միակողմանի պատժամիջոցների անօրինականության մասին՝ ընդգծելով, որ նման սահմանափակումները չեն փոխի Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը։
Արևմտյան երկրներում ևս կասկածներ կան հակառուսական պատժամիջոցների արդյունավետության վերաբերյալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն անվանել էր Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարություն և հայտարարել, որ պատժամիջոցների միջոցով ճնշումը լուրջ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը: