https://arm.sputniknews.ru/20261116/ba-vov-e-tsarajelu-vov-gegham-manukjany-banakic-azatelu-nakhagtseri-masin--109381683.html
Բա ո՞վ է ծառայելու, ո՞վ. Գեղամ Մանուկյանը` բանակից ազատելու նախագծերի մասին
Բա ո՞վ է ծառայելու, ո՞վ. Գեղամ Մանուկյանը` բանակից ազատելու նախագծերի մասին
Sputnik Արմենիա
Մանուկյանի կարծիքով` 50 լավագույն բուհերից մեկն ընդունցած անձին 1.5 տարի ծառայելը չի ստիպի հիասթափվել ուսումից։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T12:16+0400
2026-11-16T12:16+0400
2026-11-16T12:16+0400
գեղամ մանուկյան
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինծառայող
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109381393_0:0:1920:1080_1920x0_80_0_0_195812e51292ee442382f0b7eaf84f27.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Նախկին իշխանություններին քննադատում էին «բանվորագյուղացիական բանակ» ստեղծելու համար, սակայն այսօր պարտադիր զինվորական ծառայությունից տարբեր խմբերի ազատելու նախաձեռնություններով այդ խնդիրը շատ ավելի է խորանում։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Նա մտահոգություն հայտնեց, որ նման տրամաբանությամբ հետագայում այլ ոլորտների ներկայացուցիչների համար ևս կարող են բացառություններ նախատեսվել։«Վաղը կարող է էկոնոմիկայի նախարարը գալ և ասել, որ Հայաստանում զբոսաշրջությունը խիստ զարգանում է, խոհարարների պակաս ունենք, եկեք, օրինակ, «Միշլեն» մրցանակ ստացածներին ազատենք պարտադիր զինվորական ծառայությունից։ Մեկն էլ թունելագործներին է առաջարկում ազատել»,– նշեց պատգամավորը։Մանուկյանը որպես օրինակ բերեց իր որդուն, որը, արտերկրում սովորելու հնարավորություն ունենալով, վերադարձել և ծառայել է բանակում։«Իմ տղան ընդունվել էր Հորդանանում՝ կրթաթոշակի իրավունքով, բայց եկավ, ծառայեց։ Հայ ժողովուրդն ի՞նչ մեծ ձեռքբերում էր ունենալու, եթե իմ տղան այստեղ մեկուկես տարի բանակում չծառայեր ու հինգ տարի սովորեր այնտեղ։ Ոչ մի»,– շարունակեց նա։Պատգամավորի համոզմամբ՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում սովորելու հնարավորությունը չպետք է հիմք դառնա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Նրա կարծիքով` եթե որևէ մեկն ընդունվել է աշխարհի 50 լավագույն բուհերից մեկը, մեկուկես տարի բանակում ծառայելուց հետո էլ կցանկանա շարունակել բուհում սովորելը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8–ի կառավարության նիստում հավանություն ստացավ ԿԳՄՍ նախարարության նախագիծը, որով ՀՀ–ում տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմ կսահմանվի մինչև 32 տարեկանը։ Նշենք, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109381393_411:0:1851:1080_1920x0_80_0_0_c7a9ad8bca6c2525ddf2376f670d5555.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինծառայող, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
գեղամ մանուկյան, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինծառայող, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բա ո՞վ է ծառայելու, ո՞վ. Գեղամ Մանուկյանը` բանակից ազատելու նախագծերի մասին
Մանուկյանի կարծիքով` 50 լավագույն բուհերից մեկն ընդունցած անձին 1.5 տարի ծառայելը չի ստիպի հիասթափվել ուսումից։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Նախկին իշխանություններին քննադատում էին «բանվորագյուղացիական բանակ» ստեղծելու համար, սակայն այսօր պարտադիր զինվորական ծառայությունից տարբեր խմբերի ազատելու նախաձեռնություններով այդ խնդիրը շատ ավելի է խորանում։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Արդեն երկու նախագիծ ունենք պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Մեկը վերաբերում է աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է ազատել ոստիկանական և փրկարար ծառայության ընդունվածներին։ Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,– ասաց Մանուկյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ նման տրամաբանությամբ հետագայում այլ ոլորտների ներկայացուցիչների համար ևս կարող են բացառություններ նախատեսվել։
«Վաղը կարող է էկոնոմիկայի նախարարը գալ և ասել, որ Հայաստանում զբոսաշրջությունը խիստ զարգանում է, խոհարարների պակաս ունենք, եկեք, օրինակ, «Միշլեն» մրցանակ ստացածներին ազատենք պարտադիր զինվորական ծառայությունից։ Մեկն էլ թունելագործներին է առաջարկում ազատել»,– նշեց պատգամավորը։
Մանուկյանը որպես օրինակ բերեց իր որդուն, որը, արտերկրում սովորելու հնարավորություն ունենալով, վերադարձել և ծառայել է բանակում։
«Իմ տղան ընդունվել էր Հորդանանում՝ կրթաթոշակի իրավունքով, բայց եկավ, ծառայեց։ Հայ ժողովուրդն ի՞նչ մեծ ձեռքբերում էր ունենալու, եթե իմ տղան այստեղ մեկուկես տարի բանակում չծառայեր ու հինգ տարի սովորեր այնտեղ։ Ոչ մի»,– շարունակեց նա։
Պատգամավորի համոզմամբ՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում սովորելու հնարավորությունը չպետք է հիմք դառնա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Նրա կարծիքով` եթե որևէ մեկն ընդունվել է աշխարհի 50 լավագույն բուհերից մեկը, մեկուկես տարի բանակում ծառայելուց հետո էլ կցանկանա շարունակել բուհում սովորելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8–ի կառավարության նիստում հավանություն ստացավ Կ
ԳՄՍ նախարարության նախագիծը, որով ՀՀ–ում տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմ կսահմանվի մինչև 32 տարեկանը։ Նշենք, որ
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։