https://arm.sputniknews.ru/20261116/amnum-nvor-mijukajin-rumb-en-steghtsum-zlm-109412549.html
ԱՄՆ–ում նոր միջուկային ռումբ են ստեղծում. ԶԼՄ
ԱՄՆ–ում նոր միջուկային ռումբ են ստեղծում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նոր ավիառումբի տեխնիկական բնութագրերն ու նշանակությունը առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T21:08+0400
2026-11-16T21:08+0400
2026-11-16T21:08+0400
ամն
միջուկային զենք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/231/52/2315252_0:113:2174:1336_1920x0_80_0_0_fcc09d4e67fce8e2abe038c1f965ea06.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում 35 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնի է դարձել նոր՝ B94 միջուկային ավիառումբի մասին, որը ենթադրաբար նախատեսված է խոր տեղակայված ստորգետնյա օբյեկտների խոցման համար: Այս մասին հայտնում է «The War Zone» (TWZ) կայքը։Նոր ավիառումբի տեխնիկական բնութագրերն ու նշանակությունը առայժմ պաշտոնապես չեն բացահայտվել։ TWZ-ի ենթադրությամբ՝ խոսքը կարող է վերաբերել օդային բազավորման միջուկային զենքի փոխադրման հակաբունկերային համակարգին (NDS-A), որը մշակվում է հատուկ պաշտպանված ստորգետնյա կառույցների ոչնչացման համար:Լրատվամիջոցը նման սպառազինության հայտնվելը կապում է ԱՄՆ պոտենցիալ հակառակորդների ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքի ընդլայնման հետ։ Մասնավորապես խոսքը պաշտպանված հրամանատարական կետերի, հրթիռային հորանների և այլ ռազմավարական օբյեկտների կառուցման և արդիականացման մասին է։TWZ-ը նշում է, որ 1991 թվականին սառը պատերազմի ավարտից հետո, երբ դադարեցվեց B90 միջուկային ավիառումբի մշակումը, սա առաջին դեպքն է, որ նոր ինդեքս է շնորհվում որևէ զենքի: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն հիմնականում զբաղվել է գոյություն ունեցող զինամթերքի արդիականացմամբ:ԱՄՆ-ն և Իրանը նախնական պայմանավորվածության են մոտեցել միջուկային գործարքի վերաբերյալ. ԶԼՄ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/231/52/2315252_121:0:2053:1449_1920x0_80_0_0_1e38a17c92ce7ec06c6ec59aa4df6823.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, միջուկային զենք
ԱՄՆ–ում նոր միջուկային ռումբ են ստեղծում. ԶԼՄ
Նոր ավիառումբի տեխնիկական բնութագրերն ու նշանակությունը առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում 35 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնի է դարձել նոր՝ B94 միջուկային ավիառումբի մասին, որը ենթադրաբար նախատեսված է խոր տեղակայված ստորգետնյա օբյեկտների խոցման համար: Այս մասին հայտնում է «The War Zone» (TWZ) կայքը։
B94 ինդեքսը հիշատակվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ 2027 ֆինանսական տարվա ֆինանսավորման մասին օրինագծին կից Սենատի հատկացումների հանձնաժողովի բացատրական գրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ համապատասխան ծրագրի համար նախատեսված է 77,108 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում։
Նոր ավիառումբի տեխնիկական բնութագրերն ու նշանակությունը առայժմ պաշտոնապես չեն բացահայտվել։ TWZ-ի ենթադրությամբ՝ խոսքը կարող է վերաբերել օդային բազավորման միջուկային զենքի փոխադրման հակաբունկերային համակարգին (NDS-A), որը մշակվում է հատուկ պաշտպանված ստորգետնյա կառույցների ոչնչացման համար:
Լրատվամիջոցը նման սպառազինության հայտնվելը կապում է ԱՄՆ պոտենցիալ հակառակորդների ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքի ընդլայնման հետ։ Մասնավորապես խոսքը պաշտպանված հրամանատարական կետերի, հրթիռային հորանների և այլ ռազմավարական օբյեկտների կառուցման և արդիականացման մասին է։
TWZ-ը նշում է, որ 1991 թվականին սառը պատերազմի ավարտից հետո, երբ դադարեցվեց B90 միջուկային ավիառումբի մշակումը, սա առաջին դեպքն է, որ նոր ինդեքս է շնորհվում որևէ զենքի: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն հիմնականում զբաղվել է գոյություն ունեցող զինամթերքի արդիականացմամբ: