https://arm.sputniknews.ru/20261115/ukrainaji-zu-zangvatsajin-hardzakumy-rd-shrjanneri-vra-ka-zvoh-ev-viravvorner-109354138.html
Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակումը ՌԴ շրջանների վրա. կա զոհ և վիրավորներ
Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակումը ՌԴ շրջանների վրա. կա զոհ և վիրավորներ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հակաօդային ուժերը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են ավելի քան 530 ուկրաինական անօդաչու: 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T10:25+0400
2026-11-15T10:25+0400
2026-11-15T10:26+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/09/92163373_0:151:1600:1051_1920x0_80_0_0_be204e70b206e3ce76cd3f3633afb2fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:«Այս գիշեր Տագանրոգում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները», – գրել է Սլյուսարը տելեգրամյան ալիքում։Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին ու մտերիմներին:Սլյուսարի տվյալներով՝ 4 մարդ՝ 3 տղամարդ և մեկ կին, վնասվածքներ են ստացել մայրուղու վրա և բենզալցակայանում գտնվող իրենց ավտոմեքենաների վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով:Նա նաև հավելել է, որ Տագանրոգում վնասվել է երկաթուղին սպասարկող էլեկտրակայանը։«Հրդեհ չկա։ Հոսանքազրկվել են էլեկտրահաղորդման գծերը Տագանրոգ-ուղևորատար կայարանից մինչև Միխայլովկա կայարան։ Երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Տագանրոգում վնասվել է նաև Շուբին թաղամասի էլեկտրակայանը։ Հրդեհ է բռնկվել։ Հատուկ ծառայություններն վերացնում են հետևանքները», - հստակեցրել է Սլյուսարը։Ընդհանուր առմամբ, անցած գիշեր օդային հարձակումը հետ մղելու ընթացքում Տագանրոգ և Դոնի Ռոստով քաղաքներում և մարզի 7 շրջաններում ոչնչացվել է մոտ 50 ԱԹՍ:Իր հերթին Նիժնեկամսկի (Թաթարստան) քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտներ ու բնակելի տուն: Կան տուժածներ։«Վաղ առավոտյան Նիժնեկամսկը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային և տևական հարձակմանը, ինչի հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտները։ Օպերատիվ և համակարգված տարհանման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից։ Վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք։ Բոլոր բնակիչներն օպերատիվորեն տարհանվել են։ Ցավոք, կան տուժածներ։ Բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն», – նշել է Բելյաևը։Նրա խոսքով՝ հարձակման ենթարկված վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները: Անվտանգ ջերմամատակարարում ապահովելու նպատակով «Տատէներգո» ընկերությունը մինչև ժամը 20:00-ը (տեղական ժամանակով) ժամանակավորապես դադարեցրել է տաք ջրամատակարարումը:Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել է 533 ուկրաինական անօդաչու:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/09/92163373_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a644228b95c9b0805ec63eadedb6a4ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ուկրաինայի ԶՈւ զանգվածային հարձակումը ՌԴ շրջանների վրա. կա զոհ և վիրավորներ
10:25 15.11.2026 (Թարմացված է: 10:26 15.11.2026) ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հակաօդային ուժերը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են ավելի քան 530 ուկրաինական անօդաչու:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
«Այս գիշեր Տագանրոգում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները», – գրել է Սլյուսարը տելեգրամյան ալիքում։
Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին ու մտերիմներին:
Սլյուսարի տվյալներով՝ 4 մարդ՝ 3 տղամարդ և մեկ կին, վնասվածքներ են ստացել մայրուղու վրա և բենզալցակայանում գտնվող իրենց ավտոմեքենաների վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով:
«Տուժածները հոսպիտալացվել են։ Բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնությունը: Հայտնում եմ նրանց իմ զորակցությունը և մաղթում շուտափույթ ապաքինում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նա նաև հավելել է, որ Տագանրոգում վնասվել է երկաթուղին սպասարկող էլեկտրակայանը։
«Հրդեհ չկա։ Հոսանքազրկվել են էլեկտրահաղորդման գծերը Տագանրոգ-ուղևորատար կայարանից մինչև Միխայլովկա կայարան։ Երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Տագանրոգում վնասվել է նաև Շուբին թաղամասի էլեկտրակայանը։ Հրդեհ է բռնկվել։ Հատուկ ծառայություններն վերացնում են հետևանքները», - հստակեցրել է Սլյուսարը։
Ընդհանուր առմամբ, անցած գիշեր օդային հարձակումը հետ մղելու ընթացքում Տագանրոգ և Դոնի Ռոստով քաղաքներում և մարզի 7 շրջաններում ոչնչացվել է մոտ 50 ԱԹՍ:
Իր հերթին Նիժնեկամսկի (Թաթարստան) քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտներ ու բնակելի տուն: Կան տուժածներ։
«Վաղ առավոտյան Նիժնեկամսկը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային և տևական հարձակմանը, ինչի հետևանքով վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտները։ Օպերատիվ և համակարգված տարհանման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից։ Վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք։ Բոլոր բնակիչներն օպերատիվորեն տարհանվել են։ Ցավոք, կան տուժածներ։ Բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն», – նշել է Բելյաևը։
Նրա խոսքով՝ հարձակման ենթարկված վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները: Անվտանգ ջերմամատակարարում ապահովելու նպատակով «Տատէներգո» ընկերությունը մինչև ժամը 20:00-ը (տեղական ժամանակով) ժամանակավորապես դադարեցրել է տաք ջրամատակարարումը:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել է 533 ուկրաինական անօդաչու:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։