Սևանա լճում 2.5 ամսով կարգելվի սիգի որսը
18:43 15.11.2026 (Թարմացված է: 18:44 15.11.2026)
Բաժանորդագրվել
Սիգի որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սիգի արդյունագործական որսը Սևանա լճում կարգելվի 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Հարցի շուրջ քննարկումը եղել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում` ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ։
Հարցի շուրջ քննարկումը եղել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում` ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ։
«Առանձնահատուկ ընդգծվել է, որ նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում պետք է բացառվի ձկնորսական նավակների, ցանցերի և որսի այլ միջոցների առկայությունը։ Դրանց սեփականատերերը և օգտագործողները սահմանված ժամկետում պետք է լճից դուրս բերեն նավակներն ու որսամիջոցները։ Կիրակոսյանն ընդգծել է, որ Սևանի ձկնային պաշարների պահպանումը ծառայության առաջնահերթություններից է։ Հանձնարարվել է անձնակազմի ներուժը կենտրոնացնել ապօրինի որսի կանխարգելման և արգելքի պահանջների պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին, առավել խնդրահարույց տարածքներին և հենակետերի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Նշվում է, որ ըստ կառավարության որոշման` սիգի արդյունաբերական որսի արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։

Որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական և քրեական պատասխանատվություն։