https://arm.sputniknews.ru/20261115/rusastani-banaky-gishery-khvocel-e-rvovnvoji-marzum-gtnvvogh-elektrakajany-pn-109357023.html
Ռուսաստանի բանակը գիշերը խոցել է Ռովնոյի մարզում գտնվող էլեկտրակայանը․ ՊՆ
Ռուսաստանի բանակը գիշերը խոցել է Ռովնոյի մարզում գտնվող էլեկտրակայանը․ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ հարձակումներիընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T11:46+0400
2026-11-15T11:46+0400
2026-11-15T11:46+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի բանակըգիշերը Ուկրաինայի Ռովնոյի մարզում խոցել է այդ երկրի ԶՈւ համար գործող էլեկտրակայանը, ինչպես նաև ծովային նավ ու լաստանավային տերմինալ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։«Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար գործող էներգետիկայի օբյեկտներին, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև նավերին», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:Նշվում է, որ հարվածի հետևանքով խոցվել են.Բացի այդ, խոցվել են Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանի տարածքում գտնվող երկու լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների փոխադրման նպատակով:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ռուսաստանի բանակը գիշերը խոցել է Ռովնոյի մարզում գտնվող էլեկտրակայանը․ ՊՆ
ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ հարձակումներիընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի բանակըգիշերը Ուկրաինայի Ռովնոյի մարզում խոցել է այդ երկրի ԶՈւ համար գործող էլեկտրակայանը, ինչպես նաև ծովային նավ ու լաստանավային տերմինալ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար գործող էներգետիկայի օբյեկտներին, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև նավերին», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածի հետևանքով խոցվել են.
Ռովնոյի մարզի Վելիկիե Մեժիրիչի բնակավայրում գործող էլեկտրակայանը, որն ապահովում է ՈւԶՈւ-ի ռազմական գույքի պահպանման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոնների գործունեությունը,
Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում լաստանավային տերմինալը, Ուկրաինա առաքվող ռազմական բեռների բեռնաթափումն ու պահպանումը ապահովող նավահանգստի կառավարման կետը և էլեկտրակայանը,
Ուկրաինայի զինված ուժերի համար Օդեսա նավահանգիստ ռազմական և երկակի նշանակության բեռներ փոխադրող ծովային բեռնանավը։
Բացի այդ, խոցվել են Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանի տարածքում գտնվող երկու լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների փոխադրման նպատակով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։