https://arm.sputniknews.ru/20261115/pashinjann-ynddem-alievi-inchu-kerakrel-kvokvordilvosin-ete-gites-vor-qez-e-utelu-109363614.html
Փաշինյանն ընդդեմ Ալիևի. ինչու կերակրել կոկորդիլոսին, եթե գիտես, որ քեզ է ուտելու
Փաշինյանն ընդդեմ Ալիևի. ինչու կերակրել կոկորդիլոսին, եթե գիտես, որ քեզ է ուտելու
Sputnik Արմենիա
Արդյոք Նիկոլ Փաշինյանի ջանասիրությունը կօգնի սիրաշահել հաղթողի դիրքում արձանացած Ալիևին, ստիպել նրան չմտածել նոր պատերազմի կամ ուրիշինը «տակից», առանց աղմուկի... 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T20:45+0400
2026-11-15T20:45+0400
2026-11-15T20:45+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
հայաստան
խաղաղության պայմանագիր
գերի
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/05/60637812_0:0:941:529_1920x0_80_0_0_dcf0bde70f8b62e7930bcc7d0b43e778.jpg
Ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե մի կողմից ռևերանսներ են, ծնրադրություններ ու խոնարհումներ, իսկ մյուս կողմից՝ կոպիտ խոսույթ, ատամի կրճտոց և լկտի նախատինքներ։Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի խոսույթից՝ «ռազմական հանցագործներ», «օկուպանտներ», «ֆաշիստներ»... Փաշինյանը սրանք լսում է, կուլտալիս, ձևացնում, թե դա իր երկրի մասին չէ և շարունակում է խնդրել, որ «ընկերը» հյուրընկալի իրեն։ Բայց չեն կանչում: Առայժմ։Վիրավորական է, բայց նոր բան չէ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նեղացրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ ստիպելով երկար սպասել իրեն մինչև երկկողմ հանդիպումը սկսելը։Կամ, ելույթ ունենալով Սան Պաուլոյում կայացած համագումարում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային դասեց «անիծյալ ձախերի» շարքում՝ նրան անվանելով «հանցագործ», իսկ նրա կառավարությունը՝ «սոցիալիստական աղբ»: Նկատենք, որ երկու դեպքում էլ վիրավորվածները չլռեցին,ա յլ վիրավորանքներին պատասխանեցին նույնքան կոշտ բառապաշարով։Ինչի՞ է ձգտում հասնել գլխարկով, ժպիտը դեմքին մարդը, երբ տեղափոխվում է արևմտյան մի մայրաքաղաքից մյուսը: Օրինակ` բանանը դնելով պիջակի գրպանը, նա գնում է Դուբլին:Իսկ ինչ է հնչում այդ ընթացքում Բաքվից։Արդյոք իրենց այդպե՞ս են պահում կամ խոսում առաջնորդները, որոնք պատրաստ են սեղմել ի նշան բարեկամության մեկնած ձեռքը։Թե դա ինչպես է եղել առաջներում, կհիշեն ավագ սերնդի շատ երևանցիներ։ Ավարտվե՞լ է կռիվը՝ հանձնիր հակառակորդիդ գերիներին, ստացիր քո գերիներին, կյանքը հո շարունակվում է։1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմից հետո քաղաքում և շրջակայքում կարելի էր տեսնել հազարավոր գերմանացի ռազմագերիների։ Ամեն առավոտ նրանց ավտոշարասյունով բերում էին տներ, ճանապարհներ, կամուրջներ կառուցելու, իսկ երեկոյան վերադարձնում փշալարերից այն կողմ։Մեր տագնապի գարունը. ո՞ւր է տանում Հայաստանը Փաշինյանի «ուրախ ավտոբուսը»Նույնիսկ բարեսրտությամբ հայտնի հայերի համար հեշտ չէր սեղմել նրանց ձեռքը, ովքեր դեռ երեկ սպանում էին իրենց որդիներին, հարազատներին ու մտերիմներին։ Այդուհանդերձ, ոչ ոք չի հիշում անցյալի թշնամիների նկատմամբ բռնության որևէ դեպք։Ընդհակառակը՝ գերիներին սնունդ էին տալիս, ապահովում տաք հագուստով ու դեղորայքով։ Իսկ ուղեկցող զինվորները, որոնք, որպես կանոն, ռուս զինծառայողներ էին, հայացքները մի կողմ էին թեքում և ձևացնում, թե ոչինչ չեն տեսնում։Վստահ չեմ, որ եթե հայ գերիները սովորական ադրբեջանցի հայրերի ու մայրերի համար լինեին ֆիզիկապես հասանելի, վերջիններս կնետվեին սպանելու նրանց։Գուցե սա ևս մե՞կ քայլ է, որը մոտեցնում է Փաշինյանիին Խաղաղության Նոբելյան մրցանակին։Այնինչ Ալիևը չի հանդարտվում։ Վերջերս Ստեփանակերտում ելույթ ունենալով՝ նա Հայաստանի մասին խոսում էր ատելությամբ ու ծաղրով՝ անընդհատ կրկնելով. «նոյեմբերի 9-ին Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ»:Ինչու՞ է նա դա անում։ Հայերի նկատմամբ ծայրահեղ ատելությունից բացի, այստեղ կա նաև ներքաղաքական բաղադրիչ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ծաղրելով հարևան պետությանն ու նրա ղեկավարին՝ նա փորձում է հասարակության ուշադրությունը շեղել սեփական երկրում խորացող սոցիալական խնդիրներից։Ինչի՞ մասին են խոսում մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչն ինչոց է Ադրբեջանում, և ինչի՞ մասին են գրում ԶԼՄ-ները։ Խոսում են խնայողությունների նվազման և գործազրկության աճի, նավթից ու գազից կախվածության, տնտեսության դիվերսիֆիկացման անհավասար ընթացքի մասին։ Նշվում է նաև, որ Ադրբեջանից շարունակվում է երիտասարդ մասնագետների և որակյալ կադրերի արտահոսքը։Եվ ահա այստեղ ՄԳԻՄՕ-ի փայլուն շրջանավարտի մոտ (Ալիևի) հանկարծ ցանկություն է առաջանում ոտքերը սրբել Լեռնային Ղարաբաղի դրոշի վրա և հանրությանը ցուցադրել նրա նախկին ղեկավարներին՝ ճաղերի հետևում։Արդյոք Նիկոլ Փաշինյանի ջանքերը կօգնեն սիրաշահել մոլեգնած Ալիևին, ստիպել նրան չմտածել նոր պատերազմի կամ ուրիշինը «տակից» իրենով անելու ցանկության մասին։ Հազիվ թե... Սա այն դեպքն է, երբ մտքիդ Չերչիլն է գալիս։ Նա ասում էր՝ խաղաղարարը նա է, ով կերակրում է կատաղած կոկորդիլոսին՝ չգիտակցելով, որ ի վերջո հենց ինքն էլ կերակուր դառնալու։ Չերչիլը գիտեր, թե ինչ էր ասում։Ինչպես օգնել գերիներին և «չբարկացնել» Ալիևին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/05/60637812_0:0:941:707_1920x0_80_0_0_34eede3f652615bbad2596d80078748e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սերգեյ Բաբլումյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/683/54/6835482_136:0:880:743_100x100_80_0_0_6be122b90797b569ec70e76ceb521f6a.jpg
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայաստան, խաղաղության պայմանագիր, գերի, արցախ
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայաստան, խաղաղության պայմանագիր, գերի, արցախ
Փաշինյանն ընդդեմ Ալիևի. ինչու կերակրել կոկորդիլոսին, եթե գիտես, որ քեզ է ուտելու
Արդյոք Նիկոլ Փաշինյանի ջանասիրությունը կօգնի սիրաշահել հաղթողի դիրքում արձանացած Ալիևին, ստիպել նրան չմտածել նոր պատերազմի կամ ուրիշինը «տակից», առանց աղմուկի իրենով անելու ցանկության մասին։ Մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանի կարծիքով՝ հազիվ թե։
Ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե մի կողմից ռևերանսներ են, ծնրադրություններ ու խոնարհումներ, իսկ մյուս կողմից՝ կոպիտ խոսույթ, ատամի կրճտոց և լկտի նախատինքներ։
Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի խոսույթից՝ «ռազմական հանցագործներ», «օկուպանտներ», «ֆաշիստներ»... Փաշինյանը սրանք լսում է, կուլտալիս, ձևացնում, թե դա իր երկրի մասին չէ և շարունակում է խնդրել, որ «ընկերը» հյուրընկալի իրեն։ Բայց չեն կանչում: Առայժմ։
Այդ ընթացքում նա թռչում է Անկարա, որտեղ ևս այնքան սպասված հյուր չէ։ Հարևան պետության առաջին դեմքին օդանավակայանում դիմավորում է մշակույթի փոխնախարարը. էլի փառք Աստծո, որ Հարավային Կովկասի երաժշտական գործիքների բաժնի վարիչը չէր դիմավորողը։
Վիրավորական է, բայց նոր բան չէ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նեղացրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ ստիպելով երկար սպասել իրեն մինչև երկկողմ հանդիպումը սկսելը։
Կամ, ելույթ ունենալով Սան Պաուլոյում կայացած համագումարում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային դասեց «անիծյալ ձախերի» շարքում՝ նրան անվանելով «հանցագործ», իսկ նրա կառավարությունը՝ «սոցիալիստական աղբ»: Նկատենք, որ երկու դեպքում էլ վիրավորվածները չլռեցին,ա յլ վիրավորանքներին պատասխանեցին նույնքան կոշտ բառապաշարով։
Ինչի՞ է ձգտում հասնել գլխարկով, ժպիտը դեմքին մարդը, երբ տեղափոխվում է արևմտյան մի մայրաքաղաքից մյուսը: Օրինակ` բանանը դնելով պիջակի գրպանը, նա գնում է Դուբլին:
Իսկ ինչ է հնչում այդ ընթացքում Բաքվից։
«Ռազմական հանցագործները, որոնք վարել են օկուպացիոն քաղաքականություն, պատժվել են և այժմ գտնվում են բանտերում», – աշխարհին հայտարարում է Իլհամ Ալիևը՝ դրանով իսկ փակելով Արցախի` ազատազրկված ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը։ Նրանցից ոմանք դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ մյուսները՝ չափազանց երկարատև բանտարկության։
Արդյոք իրենց այդպե՞ս են պահում կամ խոսում առաջնորդները, որոնք պատրաստ են սեղմել ի նշան բարեկամության մեկնած ձեռքը։
Թե դա ինչպես է եղել առաջներում, կհիշեն ավագ սերնդի շատ երևանցիներ։ Ավարտվե՞լ է կռիվը՝ հանձնիր հակառակորդիդ գերիներին, ստացիր քո գերիներին, կյանքը հո շարունակվում է։
1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմից հետո քաղաքում և շրջակայքում կարելի էր տեսնել հազարավոր գերմանացի ռազմագերիների։ Ամեն առավոտ նրանց ավտոշարասյունով բերում էին տներ, ճանապարհներ, կամուրջներ կառուցելու, իսկ երեկոյան վերադարձնում փշալարերից այն կողմ։
Նույնիսկ բարեսրտությամբ հայտնի հայերի համար հեշտ չէր սեղմել նրանց ձեռքը, ովքեր դեռ երեկ սպանում էին իրենց որդիներին, հարազատներին ու մտերիմներին։ Այդուհանդերձ, ոչ ոք չի հիշում անցյալի թշնամիների նկատմամբ բռնության որևէ դեպք։
Ընդհակառակը՝ գերիներին սնունդ էին տալիս, ապահովում տաք հագուստով ու դեղորայքով։ Իսկ ուղեկցող զինվորները, որոնք, որպես կանոն, ռուս զինծառայողներ էին, հայացքները մի կողմ էին թեքում և ձևացնում, թե ոչինչ չեն տեսնում։
Վստահ չեմ, որ եթե հայ գերիները սովորական ադրբեջանցի հայրերի ու մայրերի համար լինեին ֆիզիկապես հասանելի, վերջիններս կնետվեին սպանելու նրանց։
Մինչդեռ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով, կալանքի տակ է պահվում անտանելի պայմաններում, իսկ հարևան խցում, որտեղ պայմանները միանգամայն այլ են՝ շատ ավելի լավ, մաքուր և ընդարձակ, կալանավորված է հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը։
Գուցե սա ևս մե՞կ քայլ է, որը մոտեցնում է Փաշինյանիին Խաղաղության Նոբելյան մրցանակին։
Այնինչ Ալիևը չի հանդարտվում։ Վերջերս Ստեփանակերտում ելույթ ունենալով՝ նա Հայաստանի մասին խոսում էր ատելությամբ ու ծաղրով՝ անընդհատ կրկնելով. «նոյեմբերի 9-ին Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ»:
Ինչու՞ է նա դա անում։ Հայերի նկատմամբ ծայրահեղ ատելությունից բացի, այստեղ կա նաև ներքաղաքական բաղադրիչ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ծաղրելով հարևան պետությանն ու նրա ղեկավարին՝ նա փորձում է հասարակության ուշադրությունը շեղել սեփական երկրում խորացող սոցիալական խնդիրներից։
Ինչի՞ մասին են խոսում մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչն ինչոց է Ադրբեջանում, և ինչի՞ մասին են գրում ԶԼՄ-ները։ Խոսում են խնայողությունների նվազման և գործազրկության աճի, նավթից ու գազից կախվածության, տնտեսության դիվերսիֆիկացման անհավասար ընթացքի մասին։ Նշվում է նաև, որ Ադրբեջանից շարունակվում է երիտասարդ մասնագետների և որակյալ կադրերի արտահոսքը։
Եվ ահա այստեղ ՄԳԻՄՕ-ի փայլուն շրջանավարտի մոտ (Ալիևի) հանկարծ ցանկություն է առաջանում ոտքերը սրբել Լեռնային Ղարաբաղի դրոշի վրա և հանրությանը ցուցադրել նրա նախկին ղեկավարներին՝ ճաղերի հետևում։
Ինչևէ, Ադրբեջանի հետ պատերազմն ավարտված է, և Հայաստանում սպասում են իրենց ռազմագերիների վերադարձին։ Այստեղ տարօրինակ բան չկա: Այդպես է եղել միշտ՝ Կորեական պատերազմից ի վեր, եթե խոսենք ոչ հեռու անցյալից։ Հետո պատերազմ եղավ Իրաքում, որտեղ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո հազարավոր մարդիկ էին պահվում։ Նրանք թեկուզ ազատվեցին փուլ առ փուլ, բայց հո ազատվեցին։ Գերիները փոխանակվեցին «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով կամ վերադարձվեցին բարդ իրավական ընթացակարգերով, բայց նրանք հավատում էին, գործընթացն էլ գնում էր։
Արդյոք Նիկոլ Փաշինյանի ջանքերը կօգնեն սիրաշահել մոլեգնած Ալիևին, ստիպել նրան չմտածել նոր պատերազմի կամ ուրիշինը «տակից» իրենով անելու ցանկության մասին։ Հազիվ թե... Սա այն դեպքն է, երբ մտքիդ Չերչիլն է գալիս։ Նա ասում էր՝ խաղաղարարը նա է, ով կերակրում է կատաղած կոկորդիլոսին՝ չգիտակցելով, որ ի վերջո հենց ինքն էլ կերակուր դառնալու։ Չերչիլը գիտեր, թե ինչ էր ասում։