00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
9 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
13 ր
Ուղիղ եթեր
10:14
46 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արևմուտքն աչք է փակում ՀՀ–ում բռնաճնշումների և կալանավորումների վրա. Շարմազանով

© Photo : Screenshot / 24TV Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովը։ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2026
Էդուարդ Շարմազանովը։. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոսկվայում իր ելույթի ժամանակ Շարմազանովը հիշեցրել է ՀՀ–ում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքն աչք է փակում Հայաստանում քաղաքական բռնաճնշումների և ընդդիմադիրների ձերբակալությունների վրա։ Մոսկվայում նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀԿ–ն մասնակցում է իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կազմակերպած «Հանուն ազգերի ազատության» ֆորումին։
Քաղաքական գործիչը մեր ժամանակների ամենասուր խնդիրներից մեկն է համարել «ընտրական նեոգաղութատիրության» գործիքների միջոցով ինքնիշխան արտաքին կառավարման փորձերը:
«Ժողովրդավարության առաջմղման կարգախոսների ներքո ուժի համաշխարհային կենտրոնները դե ֆակտո ընտրությունները վերածում են աշխարհաքաղաքական ճնշման և վերահսկվող ռեժիմների լեգիտիմացման գործիքի։ Որոշ վերազգային ինստիտուտներ և կազմակերպություններ ընտրական գործընթացների լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության մասին «դատավճիռներ» կայացնելու իրավունքը մոնոպոլացրել են` ելնելով այն երկրի իշխանությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումից, որտեղ տեղի են ունեցել այդ ընտրական գործընթացները»,– ասել է Շարմազանովը։
Նա հիշեցրել է երկրում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։
«Դեռևս հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ արևմտյան շատ առաջնորդներ և կազմակերպություններ բացահայտ աջակցում էին իշխանական կուսակցությանը` միջամտելով երկրի ներքին գործերին»,– նշել է Շարմազանովը։
ՀՀԿ–ականն ընդգծել է` այս ամենը տեղի է ունենում միջազգային կառույցների լիակատար լռության պայմաններում։
Շարմազանովը շեշտել է, որ այսօր Հայաստանում կալանքի կամ տնային կալանքի տակ են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, դրանց ղեկավարներ։ Նրանցից են` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լրահոս
0