00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
9 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
13 ր
Ուղիղ եթեր
10:14
46 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ճամփորդական հայտնի ամսագիրը Հայաստանը ներառել է 2027 թվականի 27 ուղղությունների ցանկում

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2026
Բաժանորդագրվել
Պարբերականի մասնագետները դեպի Հայաստան ճամփորդել խորհուրդ են տալիս արշավային էքսկուրսիաների սիրահարներին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ճամփորդությունների մասին հայտնի «Condé Nast Traveller Middle East» ամսագիրը Հայաստանը ներառել է այն 27 ուղղությունների ցանկում, որտեղ արժե այցելել 2027 թվականին։
Ցուցակը կազմվել է պարբերականի թղթակիցների և հայտնի ճանապարհորդների հարցման արդյունքներով։
Ցուցակում կան այնպիսի ավանդական ուղղություններ, ինչպիսիք են եգիպտական Լյուքսորը, Շանհայը, որտեղ վերջերս կառուցվել է նոր մեծ օպերային թատրոն, կամ Ջամայկան, որն ընդամենը մեկ տարի առաջ հսկայական վնաս է կրել «Մելիսա» փոթորկից, բայց կարճ ժամանակ անց երկրի հյուրանոցները կրկին սկսեցին ընդունել հյուրեր:
ՀՀ–ն հիասքանչ երկիր է՝ անսահմանափակ զբոսաշրջային ներուժով. Երևանում բացվեց Tour EXPO–ն
Ցուցակում կան նոր վայրեր, որտեղ, ինչպես նշում է պարբերականը, ժամանակ է հարկավոր ընտելանալու և զգալու՝ լինի դա Հայաստանում քայլարշավային նոր երթուղիների, թե Կուկի կղզիների մոտ նավով էքսկուրսիաների ժամանակ։
Արշավային տուրերի սիրահարների համար պարբերականը Հայաստանով ման գալու համար հուշում է երկու երթուղի՝ հայկական ազգային զբոսաշրջային երթուղին և տրանսկովկասյան երթուղին:
«Condé Nast Traveller Middle East»–ը նշում է, որ այս երթուղիներում հնարավոր է տեսնել միջնադարյան վանքեր` հսկայական բարձրությունների վրա, լեռնային ճանապարհներին կարելի է տեսնել «Մետաքսի» հայտնի ճանապարհի դարաշրջանի քարվանսարաներ, ինչպես նաև քարանձավներ, որտեղ հազարամյակներ շարունակ պահպանվել են գինեգործության ավանդույթները։ Նշվում է, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում՝ Երևանում, հնամենի ամրոցները և վարդագույն տուֆից պատրաստված հին տները համադրվում են գունագեղ սրճարանների և ռեստորանների հետ:
Տրանսկովկասյան երթուղին սկսվում է Մեղրիի տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկից, Սյունիքի քարանձավային բնակավայրերի միջով անցնում դեպի Տաթևի վանք, Գեղամա լեռների հրաբխային զանգվածներ և Դիլիջանի ազգային պարկի անտառներ: Երթուղին ավարտվում է «Արփի լիճ» ազգային պարկում՝ Վրաստանի սահմանին մոտ։
Բարեր, փաբեր, ակումբներ․ Երևանն աշխարհում գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում է
Հայկական ազգային երթուղին անցնում է Տավուշի և Լոռու մարզերի ավելի քան 100 գյուղով, որոնց շուտով գումարվելու է Վայոց Ձորը, որտեղ կան թռչունների թռիչքին հետևելու դիտակետեր։ Գյուղերում կարելի է մնալ հյուրատներում, տեղացիների հետ պատրաստել ազգային ուտեստներ, համտեսել լավաշը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում, ինչպես նաև վայելել վայրի հատապտուղներ, սունկ, հոն և թանապուր։
Նշենք, որ «Condé Nast Traveller Middle East»–ը և աշխարհի տարբեր տարածաշրջանների նրա մասնաճյուղերն ամսական ավելի քան 9,5 մլն ընթերցող ունեն։
Լրահոս
0