https://arm.sputniknews.ru/20261114/rd-zvorqy-verahskvoghutjun-e-hastatel-zapvorvozhiei-marzi-tersjanka-bnakavajri-nkatmamb-109344317.html
ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ
ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ
Sputnik Արմենիա
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել էներգետիկ և տրանսպորտային... 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T15:49+0400
2026-11-14T15:49+0400
2026-11-14T15:49+0400
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբավորման 29-րդ համազորային բանակի 36-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները գրավել են Տերսյանկան՝ վերահսկողության տակ վերցնելով ավելի քան 10 քառ. կմ տարածք ունեցող ամրացված շրջանը։ Մարտերի ընթացքում ռուս զինվորականները նաև մաքրել են ավելի քան 300 շինություն։Ուկրաինական զորքերը կորցրել են ավելի քան 2 դասակի անձնակազմ, 7 մարտական զրահամեքենա, 6 ավտոմեքենա, 22 վերգետնյա ռոբոտացված համալիր և «Բաբա Յագա» տեսակի ավելի քան 70 ծանր անօդաչու թռչող սարք։Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին, դրանց պահեստավորման և արձակման վայրերին, զինամթերքի պահեստներին և ուկրաինական ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին հասցված հարվածների մասին։Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի ամփոփագրի համաձայն, հարվածներ են հասցվել 142 շրջաններում գտնվող թիրախների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբավորման 29-րդ համազորային բանակի 36-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները գրավել են Տերսյանկան՝ վերահսկողության տակ վերցնելով ավելի քան 10 քառ. կմ տարածք ունեցող ամրացված շրջանը։ Մարտերի ընթացքում ռուս զինվորականները նաև մաքրել են ավելի քան 300 շինություն։
Ուկրաինական զորքերը կորցրել են ավելի քան 2 դասակի անձնակազմ, 7 մարտական զրահամեքենա, 6 ավտոմեքենա, 22 վերգետնյա ռոբոտացված համալիր և «Բաբա Յագա» տեսակի ավելի քան 70 ծանր անօդաչու թռչող սարք։
Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին, դրանց պահեստավորման և արձակման վայրերին, զինամթերքի պահեստներին և ուկրաինական ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին հասցված հարվածների մասին։
Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի ամփոփագրի համաձայն, հարվածներ են հասցվել 142 շրջաններում գտնվող թիրախների։