https://arm.sputniknews.ru/20261113/mahacel-e-barekamutjun-pari-petakan-ansambli-himnadir-nvorajr-mehrabjany-109308599.html
Մահացել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը
Մահացել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը
Sputnik Արմենիա
Հայկական պարարվեստի լեգենդ համարվող Մեհրաբյանը 85 տարեկան էր։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T13:48+0400
2026-11-13T13:48+0400
2026-11-13T13:48+0400
պար
նորայր մեհրաբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109307720_0:0:850:478_1920x0_80_0_0_c7138b513f6bf80bc94f76becd71978b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Մահացել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը։ Տեղեկությունը հայտնում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնից։ Հիշեցնենք, որ Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին, Երևանում։ Մեհրաբյանը «Բարեկամություն» համույթը ստեղծել է 1987 թվականին։ Իր կյանքի ընթացքում պարախմբեր և համույթներ ստեղծել է նաև Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ 1973 թվականից եղել է պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը։ Այդ շրջանում պաշտոնավարման ընթացքում ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժորժ Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Արամ Խաչատրյանի «Ռուսական պարը», Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնքը», Բորիս Սակկիլարիի «Չոփչոփիկը» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է Օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109307720_50:0:718:501_1920x0_80_0_0_9908a2fbdecbbd332997ca63d8b08651.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պար, նորայր մեհրաբյան
Մահացել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը
Հայկական պարարվեստի լեգենդ համարվող Մեհրաբյանը 85 տարեկան էր։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Մահացել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը։ Տեղեկությունը հայտնում են
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնից։
«85 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը: Նրա մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար»,– հայտնում են կենտրոնից։
Հիշեցնենք, որ Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին, Երևանում։ Մեհրաբյանը «Բարեկամություն» համույթը ստեղծել է 1987 թվականին։ Իր կյանքի ընթացքում պարախմբեր և համույթներ ստեղծել է նաև Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։
1973 թվականից եղել է պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը։ Այդ շրջանում պաշտոնավարման ընթացքում ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժորժ Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Արամ Խաչատրյանի «Ռուսական պարը», Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնքը», Բորիս Սակկիլարիի «Չոփչոփիկը» և այլն։
1984-1986 թվականներին եղել է Օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում։