https://arm.sputniknews.ru/20261113/kremlum-khvosel-en-ukrainaji-harcvov-banakcutjunneri-dzevachapi-hnaravvor-yndlajnman-masin-109315212.html
Կրեմլում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի հնարավոր ընդլայնման մասին
Կրեմլում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի հնարավոր ընդլայնման մասին
Sputnik Արմենիա
Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T15:31+0400
2026-11-13T15:31+0400
2026-11-13T15:31+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ռուսաստան
ամն
բանակցություններ
եվրոպա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_dec0c9a1d6bdd582469a3d766b1c4adb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով եվրոպական ներկայացուցիչների հետ երկխոսության, եթե նրանք ունեն համապատասխան լիազորություններ և իսկապես շահագրգռված են խաղաղ գործընթացով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել բանակցությունների ձևաչափի ընդլայնումը, սակայն նախ պետք է հասկանալ, թե եվրոպական երկրները որքանով են պատրաստ աջակցել խաղաղ կարգավորմանը:Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում կարող է որոշում կայացնել նոր եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմի ընդլայնման մասին:Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: Ռուսաստանի նախագահն այն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի բանակը վերահսկում է քաղաքը և պատրաստ է ապահովել առաքելության անվտանգությունը, որն առաջարկվում է իրականացնել Ալյոշկիի օրինակով:Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անկեղծորեն շահագրգռված է այդ նախաձեռնության իրականացմամբ՝ հիշեցնելով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դերը նման մարդասիրական գործողության կազմակերպման հարցում։Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հերքել է Կիևի ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաքելությունն օգտագործել զրահատեխնիկա տեղափոխելու կամ զինծառայողներին ռոտացիայի ենթարկելու համար:ՌԴ զորքի ռոտացիայի մասին Կիևի մտավախությունների մասով Պեսկովը հայտարարել է, որ դրանք իրականում նշանակում են Կոնստանտինովկայի նկատմամբ ռուսական վերահսկողության ճանաչում:Հիշեցնենք, որ Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ տեղի են ունեցել Կրեմլում նախօրեին և տևել են մոտ երկուսուկես ժամ: ԱՄՆ-ի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո:
ուկրաինա
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_e1d2d47fba7e589f615d5f908b4d8e78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություններ, եվրոպա
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություններ, եվրոպա
Կրեմլում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի հնարավոր ընդլայնման մասին
Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով եվրոպական ներկայացուցիչների հետ երկխոսության, եթե նրանք ունեն համապատասխան լիազորություններ և իսկապես շահագրգռված են խաղաղ գործընթացով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել բանակցությունների ձևաչափի ընդլայնումը, սակայն նախ պետք է հասկանալ, թե եվրոպական երկրները որքանով են պատրաստ աջակցել խաղաղ կարգավորմանը:
«Եթե իսկապես եվրոպացիներն ունեն մեկը, ով խոսելու որևէ լիազորություն ունի, եթե եվրոպացիներն իսկապես ցանկություն ունեն, ապա, իհարկե, մենք պատրաստ կլինենք խոսել նրանց հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում կարող է որոշում կայացնել նոր եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմի ընդլայնման մասին:
Պեսկովը առանձին մեկնաբանել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը: Ռուսաստանի նախագահն այն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի բանակը վերահսկում է քաղաքը և պատրաստ է ապահովել առաքելության անվտանգությունը, որն առաջարկվում է իրականացնել Ալյոշկիի օրինակով:
Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անկեղծորեն շահագրգռված է այդ նախաձեռնության իրականացմամբ՝ հիշեցնելով ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դերը նման մարդասիրական գործողության կազմակերպման հարցում։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հերքել է Կիևի ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաքելությունն օգտագործել զրահատեխնիկա տեղափոխելու կամ զինծառայողներին ռոտացիայի ենթարկելու համար:
Նրա խոսքով՝ տեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին հայտարարությունները ոչ մի քննադատության չեն դիմանում, քանի որ նման տեղաշարժերին կարելի է հետևել արբանյակների, անօդաչուների և դիտարկման այլ միջոցների օգնությամբ:
ՌԴ զորքի ռոտացիայի մասին Կիևի մտավախությունների մասով Պեսկովը հայտարարել է, որ դրանք իրականում նշանակում են Կոնստանտինովկայի նկատմամբ ռուսական վերահսկողության ճանաչում:
Հիշեցնենք, որ Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ տեղի են ունեցել Կրեմլում նախօրեին և տևել են մոտ երկուսուկես ժամ: ԱՄՆ-ի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո: