https://arm.sputniknews.ru/20261113/emum-paraktum-e-arajacel-rusastani-het-banakcvoghi-yntrutjan-pattsharvov-109304599.html
ԵՄ–ում պառակտում է առաջացել Ռուսաստանի հետ բանակցողի ընտրության պատճառով
ԵՄ–ում պառակտում է առաջացել Ռուսաստանի հետ բանակցողի ընտրության պատճառով
Sputnik Արմենիա
Հատկապես սուր տարաձայնություններ է առաջացրել Կայա Կալասի թեկնածությունը։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T12:37+0400
2026-11-13T12:37+0400
2026-11-13T12:37+0400
եվրամիություն
կայա կալաս
ռուսաստան
թեկնածու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9c512234833823589ac4603eb5b6cee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունում տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի միավորումը Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Politico»-ն, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է, որ ԵՄ երկրները բաժանվել են առնվազն երեք ճամբարի։Վեճերը սրվել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններից հետո: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կասկած է հայտնել, թե եվրոպացիները կարող են միասնական թեկնածություն համաձայնեցնել:Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրների մի մասը հանդես է գալիս Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի օգտին, որին աջակցում են մասնավորապես Իտալիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը և Էստոնիան: Մյուսները հարմար թեկնածու են համարում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ ենթադրելով, որ Մոսկվայի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշումը խոչընդոտ չէ։Միևնույն ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան մտադիր չեն բանակցություններում Եվրոպան ներկայացնելու բացառիկ իրավունքը տալ Բրյուսելին:Նշվում է, որ հատկապես սուր տարաձայնություններ է առաջացնում Կալասի թեկնածությունը։«Դա կատա՞կ է... Հավանաբար նա վատագույն թեկնածուն է, որին կարելի էր ընտրել», - «Politico»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի։Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները ձգտում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին, սակայն նախ պետք է կողմնորոշվեն՝ կողմ են խաղաղությա՞նը, թե՞ հակամարտության շարունակմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:2732:2048_1920x0_80_0_0_7255456cc7b8d8da9e8805a0d9ee272f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, կայա կալաս, ռուսաստան, թեկնածու
եվրամիություն, կայա կալաս, ռուսաստան, թեկնածու
ԵՄ–ում պառակտում է առաջացել Ռուսաստանի հետ բանակցողի ընտրության պատճառով
Հատկապես սուր տարաձայնություններ է առաջացրել Կայա Կալասի թեկնածությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունում տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի միավորումը Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Politico»-ն, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է, որ ԵՄ երկրները բաժանվել են առնվազն երեք ճամբարի։
Վեճերը սրվել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններից հետո: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կասկած է հայտնել, թե եվրոպացիները կարող են միասնական թեկնածություն համաձայնեցնել:
Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրների մի մասը հանդես է գալիս Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի օգտին, որին աջակցում են մասնավորապես Իտալիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը և Էստոնիան: Մյուսները հարմար թեկնածու են համարում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ ենթադրելով, որ Մոսկվայի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշումը խոչընդոտ չէ։
Միևնույն ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան մտադիր չեն բանակցություններում Եվրոպան ներկայացնելու բացառիկ իրավունքը տալ Բրյուսելին:
Նշվում է, որ հատկապես սուր տարաձայնություններ է առաջացնում Կալասի թեկնածությունը։
«Դա կատա՞կ է... Հավանաբար նա վատագույն թեկնածուն է, որին կարելի էր ընտրել», - «Politico»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները ձգտում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին, սակայն նախ պետք է կողմնորոշվեն՝ կողմ են խաղաղությա՞նը, թե՞ հակամարտության շարունակմանը: