https://arm.sputniknews.ru/20261112/nvor-sahmanadrutjan-shurj-ishkhanutjan-tsragrery-tevakvokhum-en-nvor-pul-zhvoghvovurd-109251693.html
Նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ. «Ժողովուրդ»
Նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Դեռ պարզ չէ, թե ինչպես են ընտրվելու երդվյալ ատենակալները, և ինչ երաշխիքներ են նրանք ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T10:01+0400
2026-11-12T10:01+0400
2026-11-12T10:18+0400
սահմանադրություն
սահմանադրական դատարան
նիկոլ փաշինյան
իշխանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/05/91003721_0:165:1600:1066_1920x0_80_0_0_1fd20dea46fe0cc49c0020ec31c9e8f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։Թերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։Ըստ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, թե այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։Թերթն ընդգծում է՝ քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։Ադրբեջանի պահանջները ՀՀ–ի Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու․ ՇահզադեյանԻ դեպ, դեռ պարզ չէ, թե Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի որ մոդելն է ներդրվելու։ Օրինակ, ատենակալներն առանձին որոշելու են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևելու է դատավարության օրինականությանը և որոշելո՞ւ է պատիժը, թե՞ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցելու որոշման կայացմանը։Դեռ պարզ չէ նաև, թե Հայաստանի դեպքում ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք, և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։Դեռ 2025թ․ սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծման մտադրության մասին։ Նրա կարծիքով՝ գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այդ լուծումը վարչապետը տեսնում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/05/91003721_93:0:1514:1066_1920x0_80_0_0_843c7c6c0c7a53e5b40c00284932d2bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, սահմանադրական դատարան, նիկոլ փաշինյան, իշխանություն
սահմանադրություն, սահմանադրական դատարան, նիկոլ փաշինյան, իշխանություն
Նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ. «Ժողովուրդ»
10:01 12.11.2026 (Թարմացված է: 10:18 12.11.2026) Դեռ պարզ չէ, թե ինչպես են ընտրվելու երդվյալ ատենակալները, և ինչ երաշխիքներ են նրանք ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Թերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։
«Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել»,- գրում է թերթը։
Ըստ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, թե այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։
Թերթն ընդգծում է՝ քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։
Ի դեպ, դեռ պարզ չէ, թե Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի որ մոդելն է ներդրվելու։ Օրինակ, ատենակալներն առանձին որոշելու են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևելու է դատավարության օրինականությանը և որոշելո՞ւ է պատիժը, թե՞ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցելու որոշման կայացմանը։
Դեռ պարզ չէ նաև, թե Հայաստանի դեպքում ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք, և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։
Դեռ 2025թ․ սեպտեմբերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծման մտադրության մասին։ Նրա կարծիքով՝ գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այդ լուծումը վարչապետը տեսնում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մեջ։