https://arm.sputniknews.ru/20261112/nare-isakhanjany-dardzel-e-evrvopaji-m12-shakhmati-arajnutjan-pvokhchempivon-109291618.html
Իսախանյանը դարձել է Եվրոպայի Մ12 շախմատի փոխչեմպիոն, Համբարձումյանը՝ Մ14 բրոնզե մեդալակիր
Իսախանյանը դարձել է Եվրոպայի Մ12 շախմատի փոխչեմպիոն, Համբարձումյանը՝ Մ14 բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T22:26+0400
2026-11-12T22:26+0400
2026-11-12T22:59+0400
շախմատ
շախմատիստ
փոխչեմպիոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109291093_0:0:2049:1153_1920x0_80_0_0_99b8d045e3ad121a10b815ebe55acfa2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարե Իսախանյանը դարձել է փոխչեմպիոն։Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նշենք, որ 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։ Նարեի մարզիչը Սարգիս Մանուկյանն է։ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի` Մ18 պատանիների չեմպիոն դառնալու մասին։ Նա երկրորդ տարին անընդմեջ է նվաճում այս կոչումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109291093_10:0:1834:1368_1920x0_80_0_0_6993d4c1225e443e510802bc570dd9b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, փոխչեմպիոն
շախմատ, շախմատիստ, փոխչեմպիոն
Իսախանյանը դարձել է Եվրոպայի Մ12 շախմատի փոխչեմպիոն, Համբարձումյանը՝ Մ14 բրոնզե մեդալակիր
22:26 12.11.2026 (Թարմացված է: 22:59 12.11.2026) Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարե Իսախանյանը դարձել է փոխչեմպիոն։
Նշենք, որ 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։
«Նարեն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Նարեի մարզիչը Սարգիս Մանուկյանն է։
ՖԻԴԵ-ի վարպետ
Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին
հայտնի դարձավ նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի` Մ18 պատանիների չեմպիոն դառնալու մասին։ Նա երկրորդ տարին անընդմեջ է նվաճում այս կոչումը։