Իսպանիայում համընդհանուր գործադուլը գիշերային անկարգությունների է հանգեցրել
Իսպանիայում համընդհանուր գործադուլը գիշերային անկարգությունների է հանգեցրել
Sputnik Արմենիա
Երեկ Իսպանիայում մեկնարկած համընդհանուր գործադուլը լայնածավալ անկարգությունների է վերածվել Մադրիդում, Բարսելոնայում և այլ քաղաքներում։ 12.11.2026, Sputnik Արմենիա
Մադրիդում, Բարսելոնայում և Իսպանիայի մյուս քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունեցել 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլի ֆոնին, ավարտվել են անկարգություններով։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով լուծել բնակարանային ճգնաժամը, բարձրացնել աշխատավարձերը և զսպել թանկացումները։Ինչ–որ պահի առանձին խմբեր ոստիկանական պատնեշի վրա ճայթռուկներ և հրավառ նյութեր են նետել, ինչից հետո անկարգությունների մասնակիցները սկսել են կոտրել ցուցափեղկերն ու ներխուժել խանութներ։ Ցուցարարներն այրել են աղբամանները, հեծանիվներն ու բարիկադները։Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և սկսել է մահակներով ցրել ցուցարարներին։Գործադուլը տեղի է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններից (նոյեմբերի 29) մոտ երեք շաբաթ առաջ և ընտրարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։
Երեկ Իսպանիայում մեկնարկած համընդհանուր գործադուլը լայնածավալ անկարգությունների է վերածվել Մադրիդում, Բարսելոնայում և այլ քաղաքներում։
Մադրիդում, Բարսելոնայում և Իսպանիայի մյուս քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունեցել 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլի ֆոնին, ավարտվել են անկարգություններով։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով լուծել բնակարանային ճգնաժամը, բարձրացնել աշխատավարձերը և զսպել թանկացումները։
Ինչ–որ պահի առանձին խմբեր ոստիկանական պատնեշի վրա ճայթռուկներ և հրավառ նյութեր են նետել, ինչից հետո անկարգությունների մասնակիցները սկսել են կոտրել ցուցափեղկերն ու ներխուժել խանութներ։ Ցուցարարներն այրել են աղբամանները, հեծանիվներն ու բարիկադները։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և սկսել է մահակներով ցրել ցուցարարներին։
Գործադուլը տեղի է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններից (նոյեմբերի 29) մոտ երեք շաբաթ առաջ և ընտրարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։
Տղամարդը ձեռքերը վեր բարձրացրած անցնում է այրվող աղբամանների կողքով Բարսելոնայում համընդհանուր գործադուլի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ