https://arm.sputniknews.ru/20261112/gishery-razmardjunaberakan-ev-energetik-objektner--en-khvocvel-ukrainajum-rd-pn-109263401.html
Գիշերը ռազմարդյունաբերական և էներգետիկ օբյեկտներ են խոցվել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ
Գիշերը ռազմարդյունաբերական և էներգետիկ օբյեկտներ են խոցվել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հարձակումների ժամանակ ՌԴ զինվորականները ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենք և հարվածային անօդաչուներ են կիրառել։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T12:16+0400
2026-11-12T12:16+0400
2026-11-12T12:54+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/18/39038394_0:0:3601:2026_1920x0_80_0_0_aab6ae6e5eb0394f14108a691a3c40c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ համալիրներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Աբու Դաբիում 4 ժամ անց ավարտվել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 1–ին օրը«Այսօր գիշերը ՌԴ ԶՈւ–ն ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ համալիրներին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։Կիև քաղաքում խոցվել է.Կիևի մարզում խոցվել է.Ժիտոմիր քաղաքում խոցվել է.Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ապրանք հասցնող բեռնատար նավը Օդեսայի նավահանգիստ տանող ճանապարհին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/18/39038394_470:0:3199:2047_1920x0_80_0_0_3b7f78886853ca49badc9236769cf36e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Գիշերը ռազմարդյունաբերական և էներգետիկ օբյեկտներ են խոցվել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ
12:16 12.11.2026 (Թարմացված է: 12:54 12.11.2026) Հարձակումների ժամանակ ՌԴ զինվորականները ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենք և հարվածային անօդաչուներ են կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ համալիրներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Այսօր գիշերը ՌԴ ԶՈւ–ն ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին և էներգետիկ համալիրներին», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
«Հորնետ» տեսակի միջին հեռահարության անօդաչուներ արտադրող հրթիռատիեզերական արդյունաբերության ագրեգատների և բաղադրիչների գործարանը («Գեներատոր» գործարան)։
Բրովարի արդյունաբերական ձեռնարկությունը («Պատրիոտ–Ուկրաինա» նոր գեներացիայի ավիացիա» ՍՊԸ), որի տարածքում գործում է «Ավիա ՅուԱ» ձեռնարկության արտադրական հարթակը, որտեղ տարբեր տեսակի անօդաչուներ են հավաքվում
Կուզմինցի արդյունաբերական ձեռնարկությունը («Կերատեմ» գործարան), որը բաղադրիչներ է արտադրում օպերատիվ-մարտավարական հրթիռներում օգտագործվող պինդ հրթիռային վառելիքների համար։
«Յագոտին» արդյունաբերական ձեռնարկությունը («Ստելլար Ջեթ»), որը անօդաչուների համար պինդ վառելիքով արագացուցիչներ է արտադրում։
Ժիտոմիր քաղաքում խոցվել է.
330 կՎ և 110 կՎ էլեկտրական ենթակայաններ, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ապրանք հասցնող բեռնատար նավը Օդեսայի նավահանգիստ տանող ճանապարհին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։