https://arm.sputniknews.ru/20261112/erekhaneri-nkatmamb-serakan-bnujti-gvortsvoghutjunner-katarvoghneri-nkatmamb-orenqy-kkhstacvi-109268397.html
Երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի
Երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի
Sputnik Արմենիա
Առաջարկվում է օրենքով արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը գործուն զղջալու կամ հաշտվելու հիմքով։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T13:17+0400
2026-11-12T13:17+0400
2026-11-12T13:38+0400
հայաստան
երեխա
պոռնկություն
աժ (ազգային ժողով)
օրենք
բռնություն
սեռական բռնություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
հանցագործություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1668/71/16687185_20:0:982:541_1920x0_80_0_0_ff093ed5ccec82109a4c561975f4d1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել օրենսդրական կարգավորումները երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարած անձանց նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունների փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կամ անառակաբարո արարք կատարելու համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։Առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքով նախատեսել նոր հոդված․ այժմ պատասխանատվություն է նախատեսված միայն մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար։ Մինչդեռ 16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը չի նշանակում, թե նա կարող է ներգրավվել իր համար վտանգավոր այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին պոռնկություն է։ Նախագծում ընդգծվում է՝ պոռնկությունը վնաս է հասցնում ոչ միայն երեխայի բարոյականությանը, այլև լիարժեք զարգացմանը։Օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։ՆԳ նախարարի տեղակալը նաև վերջին տարիների վերաբերյալ վիճակագրություն ներկայացրեց։ 2023թ․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ) 37 դեպք է գրանցվել, որից 7-ը կարճվել է հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով, 2024թ․-ին՝ 43 դեպք (4-ն է կարճվել), 2025թ․-ին՝ 29 դեպք, որոնցից 7-ն է կարճվել՝ կրկին գործուն զղջալու կամ հաշտվելու հիմքերով։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի հաճախ հենց փոքր համայնքներում է դեպքը կարճվում՝ սովորաբար ավարտվելով վաղ ամուսնություններով։«Ինչը մեր դիտարկմամբ և միջազգային փորձով, նաև կոնվենցիոն բոլոր տեսանկյուններից անթույլատրելի է։ Մինչև 16 տարեկան չլրացած երեխայի պաշտպանությունն ամբողջ ծավալով պետք է հոգա պետությունը։ Ընդ որում` 14-16 տարեկան հասակում հաշտության կողմ հանդիսանում է հենց երեխան, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել 11, 12 կամ 13 տարեկան հասակում, բայց քննվում է կամ հայտնի է դարձել վերջինիս 14 տարին լրանալուց հետո, կրկին ինքն է հաշտության կողմը։ Դժվար է պատկերացնել, որ այդ տարիքի երեխան կարող է այդ խորությամբ որոշում կայացնել կամ ճշգրիտ զգացում և ընկալումներ ունենալ»,- նշեց նախարարի տեղակալը։Նա շեշտեց՝ հաշտության հիմքով վարույթի կարճում այլևս չի լինի։Շիրակում երեխայի նկատմամբ սեռական բռնության համար անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1668/71/16687185_140:0:861:541_1920x0_80_0_0_e69a36392be494cb1abc9b1d935d2b7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, պոռնկություն, աժ (ազգային ժողով), օրենք, բռնություն, սեռական բռնություն, ներքին գործերի նախարարություն (նգն), հանցագործություն
հայաստան, երեխա, պոռնկություն, աժ (ազգային ժողով), օրենք, բռնություն, սեռական բռնություն, ներքին գործերի նախարարություն (նգն), հանցագործություն
Երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի
13:17 12.11.2026 (Թարմացված է: 13:38 12.11.2026) Առաջարկվում է օրենքով արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը գործուն զղջալու կամ հաշտվելու հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել օրենսդրական կարգավորումները երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարած անձանց նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունների փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կամ անառակաբարո արարք կատարելու համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։
«Հաշվի առնելով, որ այս հանցագործություններից տուժում են 16 տարին չլրացած երեխաները, որոնք ունեն առանձնապես անպաշտպան կարգավիճակ և մշտապես գտնվում են պետության հատուկ հոգածության ներքո, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում ենք արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխաների սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ»,- նշեց նախարարի տեղակալը։
Առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքով նախատեսել նոր հոդված․ այժմ պատասխանատվություն է նախատեսված միայն մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար։ Մինչդեռ 16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը չի նշանակում, թե նա կարող է ներգրավվել իր համար վտանգավոր այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին պոռնկություն է։ Նախագծում ընդգծվում է՝ պոռնկությունը վնաս է հասցնում ոչ միայն երեխայի բարոյականությանը, այլև լիարժեք զարգացմանը։
Օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։
ՆԳ նախարարի տեղակալը նաև վերջին տարիների վերաբերյալ վիճակագրություն ներկայացրեց։ 2023թ․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ) 37 դեպք է գրանցվել, որից 7-ը կարճվել է հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով, 2024թ․-ին՝ 43 դեպք (4-ն է կարճվել), 2025թ․-ին՝ 29 դեպք, որոնցից 7-ն է կարճվել՝ կրկին գործուն զղջալու կամ հաշտվելու հիմքերով։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի հաճախ հենց փոքր համայնքներում է դեպքը կարճվում՝ սովորաբար ավարտվելով վաղ ամուսնություններով։
«Ինչը մեր դիտարկմամբ և միջազգային փորձով, նաև կոնվենցիոն բոլոր տեսանկյուններից անթույլատրելի է։ Մինչև 16 տարեկան չլրացած երեխայի պաշտպանությունն ամբողջ ծավալով պետք է հոգա պետությունը։ Ընդ որում` 14-16 տարեկան հասակում հաշտության կողմ հանդիսանում է հենց երեխան, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել 11, 12 կամ 13 տարեկան հասակում, բայց քննվում է կամ հայտնի է դարձել վերջինիս 14 տարին լրանալուց հետո, կրկին ինքն է հաշտության կողմը։ Դժվար է պատկերացնել, որ այդ տարիքի երեխան կարող է այդ խորությամբ որոշում կայացնել կամ ճշգրիտ զգացում և ընկալումներ ունենալ»,- նշեց նախարարի տեղակալը։
Նա շեշտեց՝ հաշտության հիմքով վարույթի կարճում այլևս չի լինի։