https://arm.sputniknews.ru/20261112/dmitrievy-mvoskvajum-uitkvofin-ev-qushnerin-dimavvorel-e-rd-havaqakani-hamazgestvov--109252587.html
Դմիտրիևը Մոսկվայում Ուիտկոֆին և Քուշներին դիմավորել է ՌԴ հավաքականի համազգեստով
Դմիտրիևը Մոսկվայում Ուիտկոֆին և Քուշներին դիմավորել է ՌԴ հավաքականի համազգեստով
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ՌԴ մայրաքաղաք է ժամանել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով կայացած եռակողմ բանակցություններից հետո։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T10:25+0400
2026-11-12T10:25+0400
2026-11-12T10:25+0400
աբու դաբի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109250166_0:0:852:480_1920x0_80_0_0_5e9b1550ca8643d08ad32f9872cd567d.jpg
Արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի հավաքականի համազգեստով Մոսկվայում դիմավորել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։«Ողջունում եմ Սթիվին և Ջարեդին Մոսկվայում», – գրել է Դմիտրիևը X սոցցանցում՝ հրապարակելով օդանավակայանում դիմավորման լուսանկարները։Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ավարտվեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Դրանից հետո Քուշները հայտնեց, որ նոյեմբերի 12-ին հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ բանակցությունների արդյունքները քննարկելու և Կիևի ու եվրոպացիների հետ ամերիկացիների կողմից նախապես քննարկված առաջարկները ներկայացնելու համար։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդի հանդիպումը Քուշների և Ուիտկոֆի հետ կկայանա այսօր օրվա առաջին կեսին։Աբու Դաբիում ռուսական պատվիրակությունը գլխավորած ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցություններում կենտրոնական թեման եղել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մեծածավալ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհրապարակվեն առաջիկայում։
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Дмитриев в экипировке сборной России встретил Уиткоффа и Кушнера в Москве
Sputnik Արմենիա
Дмитриев в экипировке сборной России встретил Уиткоффа и Кушнера в Москве
2026-11-12T10:25+0400
true
PT0M20S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109250166_125:0:765:480_1920x0_80_0_0_2efc155532f527a0dc8ebe8349cc6fa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբու դաբի, տեսանյութեր, տեսանյութ, видео
աբու դաբի, տեսանյութեր, տեսանյութ, видео
Դմիտրիևը Մոսկվայում Ուիտկոֆին և Քուշներին դիմավորել է ՌԴ հավաքականի համազգեստով
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ՌԴ մայրաքաղաք է ժամանել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով կայացած եռակողմ բանակցություններից հետո։
Արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի հավաքականի համազգեստով Մոսկվայում դիմավորել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։
«Ողջունում եմ Սթիվին և Ջարեդին Մոսկվայում», – գրել է Դմիտրիևը X սոցցանցում՝ հրապարակելով օդանավակայանում դիմավորման լուսանկարները։
Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ավարտվեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Դրանից հետո Քուշները հայտնեց, որ նոյեմբերի 12-ին հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ բանակցությունների արդյունքները քննարկելու և Կիևի ու եվրոպացիների հետ ամերիկացիների կողմից նախապես քննարկված առաջարկները ներկայացնելու համար։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդի հանդիպումը Քուշների և Ուիտկոֆի հետ կկայանա այսօր օրվա առաջին կեսին։
Աբու Դաբիում ռուսական պատվիրակությունը գլխավորած ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցություններում կենտրոնական թեման եղել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մեծածավալ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհրապարակվեն առաջիկայում։