00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում ընդդիմադիր գործունեությունն արդեն ներառվում է քրեական մեղադրանքներում․ Դանիելյան

© SputnikՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ստեփանն Դանիելյանի խոսքով` ռեպրեսիոն մեքենան, երբ սկսում է գործել, զոհեր է պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությունն արդեն իսկ նշվում է քրեական գործերով առաջադրված մեղադրանքներում, ինչը վտանգավոր նախադեպ է։ Այս մասին Արսեն Գևորգյանի մահվանն ու իշխանությունների կողմից ընդդիմախոսների հետապնդումներին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Որպես օրինակ նա մատնանշեց Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործը։
«Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում գրված է, որ նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, նա իշխանափոխության կոչեր է արել, այսինքն՝ ընտրությունների ժամանակ իշխանափոխության կոչ է արել, որը, պարզվում է, հանցագործություն է, և նպաստել է Գյումրիում իշխանափոխությանը»,– ասաց Դանիելյանը։
Նրա գնահատմամբ՝ նման գործելակերպը կարող է հանգեցնել նրան, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությունն ինքնին սկսի դիտարկվել որպես հանցագործություն։ Քաղաքագետը համեմատություններ անցկացրեց Խորհրդային Միության և նացիստական Գերմանիայի հետ՝ հիշեցնելով, որ այդ երկրներում մարդկանց մեղադրում էին տիրող կարգերի դեմ գործունեության և «ժողովրդի թշնամի» լինելու համար։ Դանիելյանն անդրադարձավ նաև կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվանը՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդումների հետևանքների մասին լուրջ ահազանգ։
«Մենք հերթական մահն ենք արձանագրել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձի՝ կալանավայրում։ Սա առաջին դեպքը չէ, առաջին դեպքը եղել է դեռևս 2018 թվականին. լրագրող էր, որը կալանավայրում ինքնասպանություն գործեց»,– նշեց նա։
Դանիելյանը նշեց, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով կազմակերպությունը ստեղծվել է այս տարվա հուլիսին և արդեն սեպտեմբերին ներկայացրել հուլիս–օգոստոս ամիսների վերաբերյալ զեկույցը։ Նրա գնահատմամբ՝ զեկույցն արձանագրել է Հայաստանում քաղաքական դրդապատճառներով համատարած բռնաճնշումներ։ Քաղաքագետը զգուշացրեց, որ քաղաքական հետապնդումները կարող են ժամանակի ընթացքում դուրս գալ քաղաքական գործիչների շրջանակից և տարածվել նաև քաղաքականության հետ առնչություն չունեցող քաղաքացիների վրա։
«Երբ ռեպրեսիոն մեքենան սկսում է գործել, ապա այդ մեքենան զոհեր է պահանջում։ Սկսում են քաղաքական գործիչներից, հետագայում այդ մեքենան նոր զոհեր և նոր արյուն է պահանջում»,– ասաց Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ Արսեն Գևորգյանի մահը պետք է մտահոգի հասարակության բոլոր շերտերին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Լրահոս
0