https://arm.sputniknews.ru/20261111/zhamanakn-e-pashinjanin-ev-alievin-yndgrkel-magnitsku-glvobal-cucakum-ashvotjan-109218093.html
Ժամանակն է Փաշինյանին և Ալիևին ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում. Աշոտյան
Ժամանակն է Փաշինյանին և Ալիևին ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում. Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը դժգոհել է Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ԵՄ պաշտոնյաների արձագանքի բացակայությունից: 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T13:51+0400
2026-11-11T13:51+0400
2026-11-11T13:51+0400
արմեն աշոտյան
մագնիտսկու եվրոպական ակտ
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_7:0:1273:712_1920x0_80_0_0_e686f9af923d37aa2390765c6dd9b00b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վաղուց պետք էր ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում` նրանց ստեղծած վարչակարգերի պատճառով։ Դատական նիստից հետո նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսելով մեկուսարանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» անդամ Արսեն Գևորգյանի մահվան մասին։Աշոտյանը շեշտեց` այդ մահը Հայաստանի իշխանությունների խղճի վրա է: Այս համատեքստում նա դժգոհեց արևմտյան քաղաքական գործիչների և պաշտոնյաների «չափազանց փխրուն սրտից», որոնք չափազանց ցավոտ են արձագանքում «անցանկալի» երկրներում նմանատիպ դեպքերին: Աշոտյանը հիշեցրեց ռուսական մեկուսարանում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մասին, ինչը բուռն արձագանք էր առաջացրել Արևմուտքում և պատժամիջոցների առիթ դարձել: Ամերիկացի քաղաքական գործիչները հետագայում ստեղծեցին «Մագնիտսկու գլոբալ ցուցակը», ինչը ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների մեխանիզմ է, որը թույլ է տալիս անձնական սահմանափակումներ մտցնել (մուտքի արգելք և ակտիվների արգելափակում) ամբողջ աշխարհում այն անձանց դեմ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման մեջ: ՀՀԿ փոխնախագահը կարծում է` եթե արևմտյան երկրներն իսկապես անկեղծ են ամբողջ աշխարհում մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրենց ձգտումներում, ապա նրանք պետք է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ներառեն հիշյալ ցուցակում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_166:0:1115:712_1920x0_80_0_0_497d34fa1db548c5e894a4cae4b6122c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, մագնիտսկու եվրոպական ակտ, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
արմեն աշոտյան, մագնիտսկու եվրոպական ակտ, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
Ժամանակն է Փաշինյանին և Ալիևին ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում. Աշոտյան
Արմեն Աշոտյանը դժգոհել է Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ԵՄ պաշտոնյաների արձագանքի բացակայությունից:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վաղուց պետք էր ընդգրկել Մագնիտսկու գլոբալ ցուցակում` նրանց ստեղծած վարչակարգերի պատճառով։ Դատական նիստից հետո նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսելով մեկուսարանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» անդամ Արսեն Գևորգյանի մահվան մասին։
Աշոտյանը շեշտեց` այդ մահը Հայաստանի իշխանությունների խղճի վրա է:
«Ալիևին և Փաշինյանին պետք է մտցնել այդ ցուցակի մեջ որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտողներ, այդ ամենը մարդկային զոհերով ուղեկցողներ։ Նրանց տեղը վաղուց է այդ ցուցակում»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Այս համատեքստում նա դժգոհեց արևմտյան քաղաքական գործիչների և պաշտոնյաների «չափազանց փխրուն սրտից», որոնք չափազանց ցավոտ են արձագանքում «անցանկալի» երկրներում նմանատիպ դեպքերին:
Աշոտյանը հիշեցրեց ռուսական մեկուսարանում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մասին, ինչը բուռն արձագանք էր առաջացրել Արևմուտքում և պատժամիջոցների առիթ դարձել: Ամերիկացի քաղաքական գործիչները հետագայում ստեղծեցին «Մագնիտսկու գլոբալ ցուցակը», ինչը ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների մեխանիզմ է, որը թույլ է տալիս անձնական սահմանափակումներ մտցնել (մուտքի արգելք և ակտիվների արգելափակում) ամբողջ աշխարհում այն անձանց դեմ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման մեջ:
ՀՀԿ փոխնախագահը կարծում է` եթե արևմտյան երկրներն իսկապես անկեղծ են ամբողջ աշխարհում մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրենց ձգտումներում, ապա նրանք պետք է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ներառեն հիշյալ ցուցակում: