https://arm.sputniknews.ru/20261111/ynkerner-ev-mrcakicner-hamelt-manukjany-ev-mamikvon-khachatrjany-patmel-en-arajnutjan-masin-109223727.html
Ընկերներ և մրցակիցներ. Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը պատմել են առաջնության մասին
Ընկերներ և մրցակիցներ. Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը պատմել են առաջնության մասին
Sputnik Արմենիա
Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած պատանի մարմնամարզիկները Sputnik Արմենիայի եթերում պատմել են իրենց հաջողությունների մասին։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T16:14+0400
2026-11-11T16:14+0400
2026-11-11T17:00+0400
տեսանյութեր
համլետ մանուկյան
մամիկոն խաչատրյան
մարմնամարզություն
մեդալ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109186006_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f7bec9bbbf089ded3e7b037528e90539.jpg
Այս տարվա աշխարհի առաջնությանը չեմպիոն դարձած Համլետ Մանուկյանն ու բրոնզե մեդալ նվաճած Մամիկոն Խաչատրյանը իրենց հաղթանակներն ու նվաճումները միշտ երկուսով են տոնում, քանի որ յուրաքանչյուրի հաղթանակը համարում են իրենց ընդհանուրը։ Այս մասին պատանի մարմնամարզիկները պատմել են Sputnik Արմենիայի հետ զրույցում։Հոկտեմբերին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողությունների` նվաճելով երկուական ոսկե և բրոնզե մեդալներ։ Առաջնության մասնակից 4 մարզիկներն էլ մեդալներ շահեցին։ Նժույգ թափերի վրա փայլեցին Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Համլետը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Մամիկոնը դարձավ բրոնզե մեդալակիր։ Մամիկոն Խաչատրյանն էլ հաստատեց` Հայաստանի հավաքականում կան ավանդույթներ, որոնք գալիս են շատ հեռվից։«Մենք պարզապես այդ ավանդույթների շարունակողներն ենք այս պահին։ Նկատի ունեմ հավաքականում լավ մթնոլորտի պահպանումը և նվաճումները։ Ինչ վերաբերվում է իմ ու Համլետի մրցակցությանը, պարզապես յուրաքանչյուրս իր վարժությունը կատարելիս կենտրոնանում է սեփական ելույթի վրա։ Դրանից դուրս մտերիմ ու հարազատ ընկերներ ենք ու հավասարապես ուրախանում ենք մեկմեկու հաջողություններով»։Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությանը 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109186006_480:0:1920:1080_1920x0_80_0_0_44fa39bb1f68ed4175a69172f3f0d251.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, համլետ մանուկյան, մամիկոն խաչատրյան, մարմնամարզություն, մեդալ
տեսանյութեր, видео, համլետ մանուկյան, մամիկոն խաչատրյան, մարմնամարզություն, մեդալ
Ընկերներ և մրցակիցներ. Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը պատմել են առաջնության մասին
16:14 11.11.2026 (Թարմացված է: 17:00 11.11.2026) Նիդեռլանդներից մեդալներով վերադարձած պատանի մարմնամարզիկները Sputnik Արմենիայի եթերում պատմել են իրենց հաջողությունների մասին։
Այս տարվա աշխարհի առաջնությանը չեմպիոն դարձած Համլետ Մանուկյանն ու բրոնզե մեդալ նվաճած Մամիկոն Խաչատրյանը իրենց հաղթանակներն ու նվաճումները միշտ երկուսով են տոնում, քանի որ յուրաքանչյուրի հաղթանակը համարում են իրենց ընդհանուրը։ Այս մասին պատանի մարմնամարզիկները պատմել են
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հոկտեմբերին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողությունների` նվաճելով երկուական ոսկե և բրոնզե մեդալներ։ Առաջնության մասնակից 4 մարզիկներն էլ մեդալներ շահեցին։ Նժույգ թափերի վրա փայլեցին Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Համլետը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Մամիկոնը դարձավ բրոնզե մեդալակիր։
«Ես մրցումների ժամանակ իմ ելույթներից հետո, միշտ էլ սպասել եմ Մամիկոնի ելույթին ու, տեսնելով նրա գնահատականը, նոր հանգստացել։ Մրցումների ժամանակ մենք մրցակիցներ ենք, բայց մեր ընկերությունն ու ազգային հավաքականի ընտանիքը երեբք թույլ չի տվել մասնավորեցնել մրցումների ելույթը։ Միշտ եմ ցանկացել եմ շատ լավ հանդես գալ, միշտ էլ ցանկացել եմ, որ շատ լավ հանդես գա Մամիկոնը։ Սա ենք մենք տեսել հավաքականում ու սովորել», – նշեց Համլետ Մանուկյանը։
Մամիկոն Խաչատրյանն էլ հաստատեց` Հայաստանի հավաքականում կան ավանդույթներ, որոնք գալիս են շատ հեռվից։
«Մենք պարզապես այդ ավանդույթների շարունակողներն ենք այս պահին։ Նկատի ունեմ հավաքականում լավ մթնոլորտի պահպանումը և նվաճումները։ Ինչ վերաբերվում է իմ ու Համլետի մրցակցությանը, պարզապես յուրաքանչյուրս իր վարժությունը կատարելիս կենտրոնանում է սեփական ելույթի վրա։ Դրանից դուրս մտերիմ ու հարազատ ընկերներ ենք ու հավասարապես ուրախանում ենք մեկմեկու հաջողություններով»։
Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությանը 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան
Համլետ Մանուկյանը և
Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Խաչատրյանն ու
Արթուր Ավետիսյանը։