https://arm.sputniknews.ru/20261111/tuberkuljvoz-chunenq-asely-jajlami-qaghaqakanutjun-e-pvoghvosjany-nvor-vorvoshman-masin-109236006.html
«Տուբերկուլյոզ չունենք» ասելը ջայլամի քաղաքականություն է. Պողոսյանը` նոր որոշման մասին
«Տուբերկուլյոզ չունենք» ասելը ջայլամի քաղաքականություն է. Պողոսյանը` նոր որոշման մասին
Sputnik Արմենիա
Անուշ Պողոսյանի տեղեկություններով` Հայաստանում տուբերկուլյոզից մահանալու դեպքեր են գրանցվել, որոնք պատկան կառույցները գերադասել են լռության մատնել։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T20:15+0400
2026-11-11T20:15+0400
2026-11-11T20:15+0400
հայաստան
տուբերկուլյոզ
պոլիկլինիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/1c/96325096_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecd295f5deb35d304837f67e3a6c929b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության որոշումը հանգեցնելու է տուբերկուլյոզ հիվանդության ոչ պատշաճ վերահսկողության և հղի է վտանգավոր հետևանքներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Առողջության իրավունք» ՀԿ–ի նախագահ Անուշ Պողոսյանը։Առողջապահության նախարարությունը որոշել է պոլիկլինիկաներում փակել տուբերկուլյոզի մասնագիտացված կաբինետներն ու ամբողջ մայրաքաղաքում թողնել դրանցից միայն 4-ը։Պողոսյանը նշեց` մինչ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը պոլիկլինիկաներում գործող այդ կաբինետները ֆինանսավորվել են ըստ բնակչության քանակի և ունեցել են կանխարգելիչ գործառույթ։ Ապահովագրության ներդրումից հետո ֆինանսավորումը հաշվարկվում է այցերի թվով։ Նրա դիտարկմամբ` տուբերկուլյոզի կաբինետ ամսական առավելագույնը կարող է 2-3 այց գրանցվել, ինչը բավարար չէ բժշկին աշխատավարձ վճարելու համար, ինչն էլ կրճատման հիմնական պատճառ է դարձել, իսկ կանխարգելման ֆունկցիան դրվել է ընտանեկան բժշկի վրա։Նա հիշեցրեց, որ տուբերկուլյոզը համարվում է սոցիալական հիվանդություն, և ռիսկի խմբում հատկապես անապահով խավն է։ Հետևաբար ոլորտի պատասխանատուների նախաձեռնած բարեփոխումը, նրա գնահատմամբ, առաջին հերթին ազդելու է բժշկական ծառայությունների հասանելիության, հետևաբար նաև` ոչ պատշաճ վերահսկողության։«Այսինքն` սոցիալապես անապահով մարդուն մենք ստիպելու ենք, որ ամեն օր տրանսպորտով գնա իր դեղերի հետևից, կամ դեղերը տոպրակով տալու են ու չեն հետևելու՝ այդ մարդը խմեց, թե չխմեց։ Մարդը մի օր խմելու է, մի օր չի խմելու, և դրա հետևանքով ռեզիստենտ շտամ է լինելու, իսկ դա նշանակում է, որ դեղորայքն այլևս չի ազդելու հիվանդության վրա։ Իսկ եթե ռեզիստենտ շտամով վարակվում է մեկ այլ հիվանդ, նրա մոտ արդեն առաջնային ռեզիստենտ տուբերկուլյոզ է լինում, որն արդեն կյանքի համար վտանգավոր ախտորոշում է»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։Նա ընդգծեց` տնից հեռու գտնվող բուժկաբինետը կամ տոբերկուլյոզով հիվանդներին ընդհանուր պոլիկլինիկական ծառայություններից օգտվողների շարքում ներառելը ինքնին մեծացնում է հիվանդի հնարավոր շփման շրջանակը` ավելացնելով նաև վարակման հավանականությունը։«Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե այս որոշման հետևանքով տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման համակարգի արդյունավետությունը նվազի»,-ասաց Պողոսյանը։Ինչ վերաբերում է ՀՀ–ում տուբերկուլյոզի տարածման վտանգին, որպես բարձր ռիսկի գործոն մեր զրուցակիցը նշեց թմրամոլության աճը` հավելելով, որ թմրամոլների շրջանում այդ հիվանդությունը խիստ տարածված է ու շատ արագ է փոխանցվում։Բացի այդ, նրա տեղեկություններով, Հայաստանում տուբերկուլյոզից նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել, որոնք պատկան կառույցները գերադասել են լռության մատնել։Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ, հաշվի առնելով տուբերկուլյոզի հիվանդացության նվազող ցուցանիշները, կառավարություն մտադիր է մինչև 2025թ–ը վերացնել տուբերկուլյոզը Հայաստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանն ընթանում է մինչև 2030 թվականը հիվանդության վերացման նպատակին հասնելու ուղղությամբ: ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ծրագրերի շնորհիվ հիվանդացության ցուցանիշները վերջին տասնամյակում կայուն նվազում են։ԱՀԿ–ի գնահատականներով՝ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 550 դեպք` 2023 թվականի 620–ի և 2005–ի ավելի քան 4000–ի փոխարեն։ 2025թ–ի տվյալները հրապարակված չեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/1c/96325096_44:0:1467:1067_1920x0_80_0_0_87ed35d3943df9fba97b1fbc52238ecf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տուբերկուլյոզ, պոլիկլինիկա
հայաստան, տուբերկուլյոզ, պոլիկլինիկա
«Տուբերկուլյոզ չունենք» ասելը ջայլամի քաղաքականություն է. Պողոսյանը` նոր որոշման մասին
Անուշ Պողոսյանի տեղեկություններով` Հայաստանում տուբերկուլյոզից մահանալու դեպքեր են գրանցվել, որոնք պատկան կառույցները գերադասել են լռության մատնել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության որոշումը հանգեցնելու է տուբերկուլյոզ հիվանդության ոչ պատշաճ վերահսկողության և հղի է վտանգավոր հետևանքներով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Առողջության իրավունք» ՀԿ–ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Առողջապահության նախարարությունը որոշել է պոլիկլինիկաներում փակել տուբերկուլյոզի մասնագիտացված կաբինետներն ու ամբողջ մայրաքաղաքում թողնել դրանցից միայն 4-ը։
Պողոսյանը նշեց` մինչ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը պոլիկլինիկաներում գործող այդ կաբինետները ֆինանսավորվել են ըստ բնակչության քանակի և ունեցել են կանխարգելիչ գործառույթ։ Ապահովագրության ներդրումից հետո ֆինանսավորումը հաշվարկվում է այցերի թվով։ Նրա դիտարկմամբ` տուբերկուլյոզի կաբինետ ամսական առավելագույնը կարող է 2-3 այց գրանցվել, ինչը բավարար չէ բժշկին աշխատավարձ վճարելու համար, ինչն էլ կրճատման հիմնական պատճառ է դարձել, իսկ կանխարգելման ֆունկցիան դրվել է ընտանեկան բժշկի վրա։
«Ընտանեկան բժիշկը նույն կաբինետում չի կարող սպասարկել և՛ տուբերկուլյոզով հիվանդին, և՛ կոնտակտավորին, և՛ մյուս հիվանդներին։ Մենք ունենք հատուկ պայմանների պահանջներ, որ տուբերկուլյոզի կաբինետները պետք է առանձին մուտք ունենան, առանձին սանիտարահամաճարակային նորմ ունենք դրա համար, այսինքն՝ անթույլատրելի է այդ հիվանդներին բերել, խառնել մնացած հիվանդների հետ»,– ասաց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ տուբերկուլյոզը համարվում է սոցիալական հիվանդություն, և ռիսկի խմբում հատկապես անապահով խավն է։ Հետևաբար ոլորտի պատասխանատուների նախաձեռնած բարեփոխումը, նրա գնահատմամբ, առաջին հերթին ազդելու է բժշկական ծառայությունների հասանելիության, հետևաբար նաև` ոչ պատշաճ վերահսկողության։
«Այսինքն` սոցիալապես անապահով մարդուն մենք ստիպելու ենք, որ ամեն օր տրանսպորտով գնա իր դեղերի հետևից, կամ դեղերը տոպրակով տալու են ու չեն հետևելու՝ այդ մարդը խմեց, թե չխմեց։ Մարդը մի օր խմելու է, մի օր չի խմելու, և դրա հետևանքով ռեզիստենտ շտամ է լինելու, իսկ դա նշանակում է, որ դեղորայքն այլևս չի ազդելու հիվանդության վրա։ Իսկ եթե ռեզիստենտ շտամով վարակվում է մեկ այլ հիվանդ, նրա մոտ արդեն առաջնային ռեզիստենտ տուբերկուլյոզ է լինում, որն արդեն կյանքի համար վտանգավոր ախտորոշում է»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց` տնից հեռու գտնվող բուժկաբինետը կամ տոբերկուլյոզով հիվանդներին ընդհանուր պոլիկլինիկական ծառայություններից օգտվողների շարքում ներառելը ինքնին մեծացնում է հիվանդի հնարավոր շփման շրջանակը` ավելացնելով նաև վարակման հավանականությունը։
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե այս որոշման հետևանքով տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման համակարգի արդյունավետությունը նվազի»,-ասաց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ–ում տուբերկուլյոզի տարածման վտանգին, որպես բարձր ռիսկի գործոն մեր զրուցակիցը նշեց թմրամոլության աճը` հավելելով, որ թմրամոլների շրջանում այդ հիվանդությունը խիստ տարածված է ու շատ արագ է փոխանցվում։
Բացի այդ, նրա տեղեկություններով, Հայաստանում տուբերկուլյոզից նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել, որոնք պատկան կառույցները գերադասել են լռության մատնել։
«Մենք ունեցել ենք երեխաների շրջանում տուբերկուլյոզային մենինգիտի դեպքեր. այն հաճախ դառնում է միլիար տուբերկուլյոզի ամենավտանգավոր հետևանքը։ Անցյալ տարի մենք անգամ մահ ենք ունեցել երեխայի տուբերկուլյոզային մենինգիտի հետևանքով։ Այնպես որ ջայլամի քաղաքականություն վարել և ասել, որ մենք տուբերկուլյոզ չունենք, և դա մեզ պետք չէ, ինձ թվում է` առնվազն պրոֆեսիոնալ չէ»,– ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը
հայտարարել էր, որ, հաշվի առնելով տուբերկուլյոզի հիվանդացության նվազող ցուցանիշները, կառավարություն մտադիր է մինչև 2025թ–ը վերացնել տուբերկուլյոզը Հայաստանում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանն ընթանում է մինչև 2030 թվականը հիվանդության վերացման նպատակին հասնելու ուղղությամբ: ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ծրագրերի շնորհիվ հիվանդացության ցուցանիշները վերջին տասնամյակում կայուն նվազում են։
ԱՀԿ–ի գնահատականներով՝ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 550 դեպք` 2023 թվականի 620–ի և 2005–ի ավելի քան 4000–ի փոխարեն։ 2025թ–ի տվյալները հրապարակված չեն։