https://arm.sputniknews.ru/20261111/rd-n-nakhapatrastel-e-hapk-gagatnazhvoghvovi-orakargy-vory-nerarum-e-glvobal-anvtangutjuny-109226109.html
ՌԴ-ն նախապատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը, որը ներառում է գլոբալ անվտանգությունը
ՌԴ-ն նախապատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը, որը ներառում է գլոբալ անվտանգությունը
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է նոյեմբերի 11-ին ՌԴ մայրաքաղաքում։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T17:12+0400
2026-11-11T17:12+0400
2026-11-11T17:12+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109225204_0:0:1920:1080_1920x0_80_0_0_65747fdc5943f49848d1536e2f20b63d.jpg
Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի այս տարվա նախագահող երկիր, գագաթնաժողովի օրակարգ է պատրաստել, որը գլոբալ անվտանգության հարցեր է ներառում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով։Խորհրդի նիստը մեկնարկել է Մոսկվայում։ Մասնակիցների թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։Ակնկալվում է, որ գագաթնաժողովից հետո առաջնորդները մի շարք փաստաթղթեր կստորագրեն, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագիրը և մինչև 2030 թվականը ՀԱՊԿ-ի հակաահաբեկչական ռազմավարությունը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը։Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը։Հայաստանը 2024 թվականին հայտարարեց, որ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և դադարել է վճարել անդամավճարները։ Միևնույն ժամանակ կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման ընթացակարգ չի նախատեսում, ուստի հանրապետությունը պաշտոնապես շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ մեկտեղ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин открыл саммит ОДКБ в Москве
Sputnik Արմենիա
Путин открыл саммит ОДКБ в Москве
2026-11-11T17:12+0400
true
PT0M53S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109225204_265:0:1705:1080_1920x0_80_0_0_aaa5afe0524c00e36101986774815e65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео
ՌԴ-ն նախապատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը, որը ներառում է գլոբալ անվտանգությունը
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է նոյեմբերի 11-ին ՌԴ մայրաքաղաքում։
Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի այս տարվա նախագահող երկիր, գագաթնաժողովի օրակարգ է պատրաստել, որը գլոբալ անվտանգության հարցեր է ներառում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով։
«Ռուսական կողմը, որպես ՀԱՊԿ-ի գործող նախագահող երկիր, պատրաստել և կազմակերպության բոլոր անդամների հետ համաձայնեցրել է մեր նիստի օրակարգը, որը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի քննարկում, ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության ամփոփում և մեր փոխգործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ նոր որոշումների ընդունում է ներառում», – նշել է ՌԴ նախագահը։
Խորհրդի նիստը մեկնարկել է Մոսկվայում։ Մասնակիցների թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովից հետո առաջնորդները մի շարք փաստաթղթեր կստորագրեն, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագիրը և մինչև 2030 թվականը ՀԱՊԿ-ի հակաահաբեկչական ռազմավարությունը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
հայտնել էր, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը։
Հայաստանը 2024 թվականին հայտարարեց, որ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և դադարել է վճարել անդամավճարները։ Միևնույն ժամանակ կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման ընթացակարգ չի նախատեսում, ուստի հանրապետությունը պաշտոնապես շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ մեկտեղ։