https://arm.sputniknews.ru/20261111/mijazgajin-5-ev-hajkakan-6-tatrvonneri-hamagvortsakcutjun-sheqspirjan-mijazgajin-paratvonum-109226454.html
Միջազգային 5 և հայկական 6 թատրոնների համագործակցություն Շեքսպիրյան միջազգային փառատոնում
Միջազգային 5 և հայկական 6 թատրոնների համագործակցություն Շեքսպիրյան միջազգային փառատոնում
Sputnik Արմենիա
«Շեքսպիր և ռուս դասականներ». այս խորագիրն է կրում նոյեմբերի 4-ից 10-ը Երևանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական 18-րդ փառատոնը։ «Ուրիշ նորությունների»... 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T17:15+0400
2026-11-11T17:15+0400
2026-11-11T17:15+0400
տեսանյութեր
թատրոն
փառատոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109132079_0:0:1920:1080_1920x0_80_0_0_43408b006cbd806160cf26d91fbcac30.jpg
«Շեքսպիր և ռուս դասականներ». այս խորագիրն է կրում նոյեմբերի 4-ից 10-ը Երևանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական 18-րդ փառատոնը։ «Ուրիշ նորությունների» եթերում ռեժիսոր, Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը պատմել է փառատոնի մասին։Միջազգային հինգ և հայկական վեց թատրոնների մասնակցությամբ փառատոնը ոչ միայն տարբեր թատերական դպրոցներ ու մեկնաբանություններ ներկայացնելու, այլև մասնագիտական նոր կապեր ստեղծելու հարթակ է։Կարո Բալյանի խոսքով՝ այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկը հայկական թատրոնների միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնումն է։ «Փորձում ենք կամուրջներ ստեղծել հայկական թատրոնների և միջազգային փառատոնների ղեկավարների միջև, որպեսզի լինեն հյուրախաղեր, համագործակցություններ, նոր հրավերներ»։Խոսելով ժամանակակից հանդիսատեսի և թատրոնի լեզվի մասին՝ Կարո Բալյանն ընդգծում է, որ արդիականությունը պայմանավորված չէ նոր տեխնոլոգիաներով, բեմական էֆեկտներով կամ ինստալյացիաներով։«Կարևորը նյութն է, այն, թե ինչու և ինչպես ես անում, ինչ ենթատեքստեր ես բացահայտում։ Թատրոնը նյութի և խնդրի մասին է»։ Նրա համոզմամբ՝ դասական ստեղծագործություններն արդիական են այնքան ժամանակ, քանի դեռ խոսում են մարդու, նրա բնավորության, հարաբերությունների ու բարքերի մասին։Եվ, այնուամենայնիվ, թատրոնի ամենամեծ կարիքը, ըստ Կարո Բալյանի, սերն է։ «Երբ յուրաքանչյուրը՝ թատրոնի պահակից մինչև տնօրեն, սիրի թատրոնը, կփորձի իր սիրով վարակել նաև հանդիսատեսին։ Եթե սիրով մինչև վերջ ես անում քո գործը, շատ շուտ ամեն ինչ լավ է դառնում, ու աշխարհի վերջը հետաձգվում է»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109132079_340:0:1780:1080_1920x0_80_0_0_226e8e387ff523655e6d5a227813b9e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, թատրոն, փառատոն
տեսանյութեր, видео, թատրոն, փառատոն
«Շեքսպիր և ռուս դասականներ». այս խորագիրն է կրում նոյեմբերի 4-ից 10-ը Երևանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական 18-րդ փառատոնը։ «Ուրիշ նորությունների» եթերում ռեժիսոր, Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը պատմել է փառատոնի մասին։
Միջազգային հինգ և հայկական վեց թատրոնների մասնակցությամբ փառատոնը ոչ միայն տարբեր թատերական դպրոցներ ու մեկնաբանություններ ներկայացնելու, այլև մասնագիտական նոր կապեր ստեղծելու հարթակ է։
Կարո Բալյանի խոսքով՝ այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկը հայկական թատրոնների միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնումն է։ «Փորձում ենք կամուրջներ ստեղծել հայկական թատրոնների և միջազգային փառատոնների ղեկավարների միջև, որպեսզի լինեն հյուրախաղեր, համագործակցություններ, նոր հրավերներ»։
Անդրադառնալով Շեքսպիրի և ռուս դասականների համադրությանը՝ ռեժիսորը նշում է, որ իրեն հատկապես հետաքրքրում են տարբեր թատերական դպրոցների մեկնաբանությունները։ «Երբ բեմադրում ենք մեր դասականներին, մի փոքր կաշկանդվում ենք, իսկ ուրիշներն ավելի ազատ են զգում իրենց։ Այդ տարբեր հայացքների համադրությունը շատ հետաքրքիր արդյունքների է բերում»։
Խոսելով ժամանակակից հանդիսատեսի և թատրոնի լեզվի մասին՝ Կարո Բալյանն ընդգծում է, որ արդիականությունը պայմանավորված չէ նոր տեխնոլոգիաներով, բեմական էֆեկտներով կամ ինստալյացիաներով։
«Կարևորը նյութն է, այն, թե ինչու և ինչպես ես անում, ինչ ենթատեքստեր ես բացահայտում։ Թատրոնը նյութի և խնդրի մասին է»։ Նրա համոզմամբ՝ դասական ստեղծագործություններն արդիական են այնքան ժամանակ, քանի դեռ խոսում են մարդու, նրա բնավորության, հարաբերությունների ու բարքերի մասին։
Եվ, այնուամենայնիվ, թատրոնի ամենամեծ կարիքը, ըստ Կարո Բալյանի, սերն է։ «Երբ յուրաքանչյուրը՝ թատրոնի պահակից մինչև տնօրեն, սիրի թատրոնը, կփորձի իր սիրով վարակել նաև հանդիսատեսին։ Եթե սիրով մինչև վերջ ես անում քո գործը, շատ շուտ ամեն ինչ լավ է դառնում, ու աշխարհի վերջը հետաձգվում է»։