00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հսկիչն իրավասու չէ ուղևորներին իջեցնել տրանսպորտից․ «Երևան ավտոբուսի» արձագանքը

Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2026
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծնողն ու հսկիչը միջադեպի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են տալիս, իսկ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչի պատճառով այս պահին ընկերությունը չի կարող օբյեկտիվ և բազմակողմանի գնահատել տեղի ունեցածը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից։ Այս մասին նշված է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի՝ հանրային մեծ արձագանք ստացած դեպքի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 10-ին Երևանի ավտոբուսներից մեկում միջադեպ է տեղի ունեցել հսկիչի և մի անչափահաս աղջկա միջև գումարը վճարել-չվճարելու հետ կապված: Աղջկա մայրը՝ Աննա Ստեփանյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել, որ իր աղջկան հսկիչը իջեցրել է ավտոբուսից ինչ-որ անծանոթ կանգառում ու նշել, որ գումարը չի վճարել քարտում փող չլինելու պատճառով: Ըստ մոր խոսքի՝ երեխայի փոխարեն վճարել էր հայրը, սակայն հսկիչը չի հավատացել: Մայրը նաև նշել է, որ հսկիչն էլ է այդ կանգառում իջել, զանգել է իրեն՝ տեղեկացնելու ստեղծված իրավիճակի մասին ու հեռացել:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից Sputnik Արմենիային հայտնել էին՝ ընկերությունն իրավիճակի հետ կապված հստակ դիրքորոշում կհայտնի կողմերին լսելուց հետո:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն այսօր առավոտյան զրուցել են ինչպես հսկիչի, այնպես էլ երեխայի ծնողի հետ։ Քննարկումների արդյունքում պարզվել է, որ միջադեպի մի շարք էական հանգամանքների, մասնավորապես՝ երեխայի և հսկիչի միջև տեղի ունեցած զրույցի, ավտոբուսից իջնելու կամ նրան իջեցնելու վերաբերյալ կողմերի ներկայացրած տեղեկություններն էականորեն տարբերվում են։
«Միջադեպը տեղի է ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող «Հայգեր» մակնիշի ավտոբուսում, որը կահավորված չէ տեսաձայնագրող համակարգով։ Հետևաբար ընկերությունը հնարավորություն չունի տեսագրության միջոցով վերականգնելու դեպքի ընթացքը և ստուգելու կողմերի ներկայացրած տեղեկությունները»,- հայտնում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից։
Նշվում է՝ թեպետ երեխայի տրանսպորտային քարտը միջադեպի պահին լիցքավորված չի եղել, սակայն քարտի չլիցքավորված լինելու փաստն ինքնին բավարար հիմք չէ եզրակացնելու, որ ուղևորության դիմաց վճարում չի եղել (երեխայի ծնողը նշում է, որ ուղևորության համար վճարել է հայրը` խմբ․)։ Ընկերությունը չի կարող հստակ մեկնաբանություն տալ նաև երեխայի՝ ավտոբուսից իջեցնելու վերաբերյալ ծնողի բողոքին, քանի որ իրարամերժ պնդումներ են այս պահին։
«Ընկերությունը միջադեպի ուսումնասիրությունը ավարտված չի համարում և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դրա բոլոր հանգամանքները հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ պարզելու նպատակով։ Եթե հետագա ուսումնասիրության արդյունքում հաստատվեն հսկիչի կողմից աշխատանքային պարտականությունների խախտման կամ ոչ իրավաչափ վարքագծի փաստեր, նրա նկատմամբ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն սահմանված կարգով»,- հայտնում են ընկերությունից։

Միաժամանակ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հորդորում է հանրությանը զերծ մնալ չստուգված տեղեկությունների հիման վրա վերջնական գնահատականներ տալուց և անհարկի մեղադրանքներ հնչեցնելուց՝ հնարավորություն տալով ամբողջությամբ և օբյեկտիվորեն պարզելու միջադեպի իրական հանգամանքները։
Հավելենք, որ երեխայի ծնողը՝ Աննա Ստեփանյանը, ևս մեկ գրառում է արել ֆեյսբուքում՝ անդրադառնալով «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցչի հետ ունեցած զրույցին։ Նա ևս նշում է, որ հսկիչը լրիվ այլ տեղեկություններ է հայտնել, ծնողի պնդմամբ՝ խեղաթյուրելով իրականությունը։
«Ահա թե ինչպես․ ըստ նրա՝ իմ 13 տարեկան աղջիկն «ասել է, որ ինքը 17 տարեկան» (դրա համար էլ իբր անձնագիր է պահանջել)։ Իսկ հաջորդ «արտառոց» պնդմամբ՝ երեխային ոչ թե ինքն է իջեցրել, այլ աղջիկս է ասել, թե «ինքն այստեղ է իջնում»։ Եվ սա այն դեպքում, երբ ավտոբուսը գտնվել է «Ռոսիա» կինոթատրոնի կանգառում, իսկ մենք բնակվում ենք Ավանում․․․ Այստեղ է, որ տրամաբանությունը վերջնականապես ավարտվում է, քանի որ նույն «չիջեցնող» տիկինը երևի մոռացել էր, որ ինձ հետ հեռախոսազրույցում ուղղակիորեն ասել էր, որ ինքն է իջեցրել երեխային՝ քարտը լիցքավորելու համար»,- գրել է Աննա Ստեփանյանը։

Ծնողը նաև վստահ է, որ հսկիչը, այսպես ասած, ջրից չոր է դուրս գալու՝ անգամ նկատողություն չստանալով։
Լրահոս
0