https://arm.sputniknews.ru/20261111/hh-kgms-nakhararn-u-rd-despany-qnnarkel-en-krtamshakutajin-kaperi-amrapndman-harcer-109227411.html
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են կրթամշակութային կապերի ամրապնդման հարցեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են կրթամշակութային կապերի ամրապնդման հարցեր
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները պատշաճ նշելու և... 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T17:33+0400
2026-11-11T17:33+0400
2026-11-11T17:33+0400
սերգեյ կոպիրկին
ժաննա անդրեասյան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109226818_0:79:1501:923_1920x0_80_0_0_2425256bd89422cfe6aade761810a6c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Նախարար Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է նոյեմբերի 9-16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդման: Դեսպան Կոպիրկինն իր հերթին կարևորել է կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը: 2027թ․ նշվում են Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2027 թ. հոբելյանները պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109226818_82:0:1417:1001_1920x0_80_0_0_ae7e40b0a4d3ea9260974e1a303f7c64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, ժաննա անդրեասյան, հայաստան, ռուսաստան
սերգեյ կոպիրկին, ժաննա անդրեասյան, հայաստան, ռուսաստան
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են կրթամշակութային կապերի ամրապնդման հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին
հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է նոյեմբերի 9-16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդման: Դեսպան Կոպիրկինն իր հերթին կարևորել է կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:
«Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները: Կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
2027թ․ նշվում են Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2027 թ. հոբելյանները պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: