https://arm.sputniknews.ru/20261111/fransian-argelel-e-hreakan-bnakavajreri-khvorhrdi-ghekavari-mutqy-erkir-109239062.html
Ֆրանսիան արգելել է հրեական բնակավայրերի խորհրդի ղեկավարի մուտքը երկիր
Ֆրանսիան արգելել է հրեական բնակավայրերի խորհրդի ղեկավարի մուտքը երկիր
Sputnik Արմենիա
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան հայտարարեց Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հետ առևտուր անելու նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T21:00+0400
2026-11-11T21:00+0400
2026-11-11T21:05+0400
ֆրանսիա
հորդանան
իսրայել
https://cdn.am.imgsputniknews.ru/img/435/03/4350355_0:161:3071:1888_1920x0_80_0_0_0b3f10e5c99670fa112550366e3c44d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արգելել Իսրայելի Սամարիայի տարածաշրջանային խորհուրդը գլխավորող Յոսի Դագանի մուտքը երկիր, որը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերը։ Այս մասին հայտնել է իսրայելական I24News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։Ավելի վաղ` սեպտեմբերին, Մեծ Բրիտանիան հայտարարեց Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հետ առևտուր անելու սահմանափակումներ կիրառելու մասին։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտնեց նմանատիպ միջոցներ ձեռնարկելու Փարիզի և ևս 11 պետությունների մտադրության մասին։Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը շարունակում են մնալ Իսրայելի և Պաղեստինի ազգային ինքնավարության և մի շարք օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում ամենասուր հարցերից մեկը։Պաղեստինյան կողմը այդ գործունեությունը դիտարկում է որպես Իսրայելի վերահսկողությունը ամրապնդելու փորձ պաղեստինյան պետության ստեղծման համար նախատեսված տարածքների վրա։ Բնակավայրերի նկատմամբ քաղաքականությունը ևս համարվում է լուրջ խոչընդոտներից մեկը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ճանապարհին։
ֆրանսիա
հորդանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/435/03/4350355_171:0:2900:2047_1920x0_80_0_0_4bd0e97cda4ad2c6045832a710235eb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հորդանան, իսրայել
ֆրանսիա, հորդանան, իսրայել
Ֆրանսիան արգելել է հրեական բնակավայրերի խորհրդի ղեկավարի մուտքը երկիր
21:00 11.11.2026 (Թարմացված է: 21:05 11.11.2026) Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան հայտարարեց Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հետ առևտուր անելու նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արգելել Իսրայելի Սամարիայի տարածաշրջանային խորհուրդը գլխավորող Յոսի Դագանի մուտքը երկիր, որը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերը։ Այս մասին հայտնել է իսրայելական I24News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ավելի վաղ` սեպտեմբերին, Մեծ Բրիտանիան հայտարարեց Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հետ առևտուր անելու սահմանափակումներ կիրառելու մասին։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտնեց նմանատիպ միջոցներ ձեռնարկելու Փարիզի և ևս 11 պետությունների մտադրության մասին։
Նշենք, որ Իսրայելը շարունակում է ընդլայնել բնակավայրերի գործունեությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, ինչը քննադատության է արժանանում միջազգային հանրության կողմից։
Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը շարունակում են մնալ Իսրայելի և Պաղեստինի ազգային ինքնավարության և մի շարք օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում ամենասուր հարցերից մեկը։
Պաղեստինյան կողմը այդ գործունեությունը դիտարկում է որպես Իսրայելի վերահսկողությունը ամրապնդելու փորձ պաղեստինյան պետության ստեղծման համար նախատեսված տարածքների վրա։ Բնակավայրերի նկատմամբ քաղաքականությունը ևս համարվում է լուրջ խոչընդոտներից մեկը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ճանապարհին։