https://arm.sputniknews.ru/20261111/evrahandznazhvoghvovy-verjnagir-knerkajacni-em-in-andamakcel-cankacvoghnerin-109217619.html
Եվրահանձնաժողովը վերջնագիր կներկայացնի ԵՄ-ին անդամակցել ցանկացողներին
Եվրահանձնաժողովը վերջնագիր կներկայացնի ԵՄ-ին անդամակցել ցանկացողներին
Sputnik Արմենիա
Նոր մեխանիզմը, ըստ էության, ԵՄ-ում սահմանում է «պրոբացիոն անդամակցության» հասկացությունը։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T13:38+0400
2026-11-11T13:38+0400
2026-11-11T13:46+0400
եվրամիություն
բրյուսել
եվրահանձնաժողով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/857/91/8579182_0:0:1164:656_1920x0_80_0_0_3ab193fb5a99eefcb89f00d2a1eb08b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Որպեսզի բացառվի «հունգարական սցենարի» կրկնությունը, երբ մեկ երկիր մշտապես արգելափակում է ամբողջ Եվրամիության որոշումները, Բրյուսելը պատրաստել է կոշտ «հակաօրբանական փաթեթ»՝ բանակցային գործընթացում թեկնածու երկրներին զրկելով ինքնուրույնությունից։Առաջին երկիրը, որտեղ կփորձարկվի Բրյուսելի նոր «պաշտպանական մեխանիզմը», Չեռնոգորիան է։Եվրահանձնաժողովի նախագծի համաձայն՝ Եվրամիության նոր անդամների համար կսահմանվի 15 տարվա փորձաշրջան։ Այդ ժամանակահատվածում երկրին հնարավոր կլինի արագորեն զրկել ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից կամ միության ընդհանուր բյուջեից տրամադրվող ֆինանսավորումից, եթե խախտի հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու «բարեխիղճ համագործակցության սկզբունքը»։Չեռնոգորիայից հետո այս կոշտ միջոցը նախատեսվում է մեխանիկորեն կիրառել Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հնարավոր համաձայնագրերի դեպքում:Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/857/91/8579182_12:0:1036:768_1920x0_80_0_0_fc639c99610d0d985e2ac27d6116e092.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, բրյուսել, եվրահանձնաժողով
եվրամիություն, բրյուսել, եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը վերջնագիր կներկայացնի ԵՄ-ին անդամակցել ցանկացողներին
13:38 11.11.2026 (Թարմացված է: 13:46 11.11.2026) Նոր մեխանիզմը, ըստ էության, ԵՄ-ում սահմանում է «պրոբացիոն անդամակցության» հասկացությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Որպեսզի բացառվի «հունգարական սցենարի» կրկնությունը, երբ մեկ երկիր մշտապես արգելափակում է ամբողջ Եվրամիության որոշումները, Բրյուսելը պատրաստել է կոշտ «հակաօրբանական փաթեթ»՝ բանակցային գործընթացում թեկնածու երկրներին զրկելով ինքնուրույնությունից։
«Նոր մեխանիզմը վերջնականապես պատրաստ կլինի առաջիկա օրերին և կներկայացվի վերջնագրի տեսքով։ ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրները այդ պայմանները վիճարկելու կամ դրանցից հրաժարվելու հնարավորություն չեն ունենա. Եվրահանձնաժողովը նրանց կանգնեցնում է «ընդունիր կամ հեռացիր» փաստի առաջ», - նշել են Բրյուսելի աղբյուրները:
Առաջին երկիրը, որտեղ կփորձարկվի Բրյուսելի նոր «պաշտպանական մեխանիզմը», Չեռնոգորիան է։
Եվրահանձնաժողովի նախագծի համաձայն՝ Եվրամիության նոր անդամների համար կսահմանվի 15 տարվա փորձաշրջան։ Այդ ժամանակահատվածում երկրին հնարավոր կլինի արագորեն զրկել ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից կամ միության ընդհանուր բյուջեից տրամադրվող ֆինանսավորումից, եթե խախտի հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու «բարեխիղճ համագործակցության սկզբունքը»։
Չեռնոգորիայից հետո այս կոշտ միջոցը նախատեսվում է մեխանիկորեն կիրառել Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ հնարավոր համաձայնագրերի դեպքում: