Երևանում տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութեր և հալյուցինոգեն սնկեր. նա կալանավորվել է
17:25 11.11.2026 (Թարմացված է: 17:27 11.11.2026)
Բաժանորդագրվել
36-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Մոլդովական փողոցում կալանավորվել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36–ամյա մի տղամարդ, որն ապօրինի ձեռք է բերել և թաքստոցներում տեղադրել 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանները նրան ձերբակալել են նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս։ Նրան իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Դեպքի վայրում հայտնաբերվել է արդեն տեղադրված 3, իսկ մեքենայում՝ 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։

«Ամեն ինչ չափ ու սահման ունի». Նիկոլ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին
ՆԳՆ–ից նշում են, որ 36-ամյա տղամարդն իրենց հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Խուզարկվել է տղամարդու փաստացի բնակության վայրը և նրա մեքենան։ Արդյունքում նրա տանը հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան 3 գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։
Նախաքննությունը շարունակվում է։