2027 թվականին կավելանան ՀՀ երեք նախարարությունների հատկացումները. նախարար

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Կառավարության պահուստային ֆոնդը 2027 թվականի համար պլանավորված է 93 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին ՀՀ պետական բյուջեով կավելանան երեք գերատեսչության հատկացումները։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով բյուջեի այն նախագիծը, որը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։
Նա նշեց, որ 2027 թ. պետական բյուջեով կավելանան երեք գերատեսչության հատկացումները` պաշտպանության նախարարությանը` 53 մլրդ դրամով կամ 13 %–ով` կազմելով 835 մլրդ դրամ, առողջապահության նախարարությանը` 136 մլրդ դրամով կամ 65%–ով` կազմելով 348.1 մլրդ դրամ, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը` 91 մլրդ դրամով կամ 15 %–ով` կազմելով 1 տրլն 868 մլրդ դրամ։

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է 14 մլրդ 470.9 մլն դրամով. վիճակագրական կոմիտե
Նախարարի խոսքով` բյուջեի ընդհանուր ծախսերը կկազմեն 4 տրլն 72 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի 29.9 %-ն է։ Ի դեպ, կապիտալ ծախսերի մեջ 44 %-ը կկազմեն պաշտպանության ծախսերը։
Կառավարության պահուստային ֆոնդը 2027 թվականի համար պլանավորված է 93 մլրդ դրամ։
Նախարարը նաև վստահեցրեց, որ 2026 թ. ավարտին 2025 թ. համեմատ ունենալու ենք պետական պարտքի նվազում ՀՆԱ–ի նկատմամբ` 49,5%–ից հասնելով 46.6 %–ի, սակայն 2027 թվականին մի փոքր աճ կլինի` կապված փոխարժեքի ռիսկերի հետ։