https://arm.sputniknews.ru/20261111/hhin-hapkic-heracnelu-harc-chi-bardzracvel-gagatnazhvoghvovum-glkhavvor-qartughar-109235598.html
ՀՀ–ին ՀԱՊԿ–ից հեռացնելու հարց չի բարձրացվել գագաթնաժողովում. գլխավոր քարտուղար
ՀՀ–ին ՀԱՊԿ–ից հեռացնելու հարց չի բարձրացվել գագաթնաժողովում. գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 11-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T19:32+0400
2026-11-11T19:32+0400
2026-11-11T19:33+0400
հայաստան
հայաստան և հապկ
թաալաթբեկ մասադիկով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109244541_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6262bab886220c9319abbca5bd641014.jpg
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի բարձրացվել Մոսկվայում կայացած գագաթնաժողովում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի և հայ ժողովրդի դրական ու կառուցողական ներդրումը կազմակերպության գործունեության մեջ այս տարիների ընթացքում։Մոսկվայում այսօր կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հաստատվել է հանդիպման ընթացքում: Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքը լրիվ մարելու դեպքում։Կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու մասին ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե մուծումներ կատարել`Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ գործողություն չի ձեռնարկում կազմակերպությունից դուրս գալու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вопрос об исключении Армении из ОДКБ на саммите в Москве не стоял — Таалатбек Масадыков
Sputnik Արմենիա
Вопрос об исключении Армении из ОДКБ на саммите в Москве не стоял — Таалатбек Масадыков
2026-11-11T19:32+0400
true
PT1M28S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109244541_198:0:1638:1080_1920x0_80_0_0_81889fc7256b32b730dc22507a24a353.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, թաալաթբեկ մասադիկով, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հայաստան և հապկ, թաալաթբեկ մասադիկով, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ–ին ՀԱՊԿ–ից հեռացնելու հարց չի բարձրացվել գագաթնաժողովում. գլխավոր քարտուղար
19:32 11.11.2026 (Թարմացված է: 19:33 11.11.2026) Նոյեմբերի 11-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից։
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի բարձրացվել Մոսկվայում կայացած գագաթնաժողովում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը չի վճարել անդամավճարները և իր աշխատակիցներին ՀԱՊԿ քարտուղարություն կամ ՀԱՊԿ միացյալ շտաբ չի ուղարկել։ Այսինքն՝ կարծես թե մասնակցելով և ներկա գտնվելով նիստերին, չի քննարկել և չի մասնակցել քննարկումներին... Եթե Հայաստանը վճարի անդամավճարները, կկարողանա վերականգնել իր իրավունքը ձայնի կազմակերպությունում, Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի», – հայտարարել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի և հայ ժողովրդի դրական ու կառուցողական ներդրումը կազմակերպության գործունեության մեջ այս տարիների ընթացքում։
Մոսկվայում այսօր կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները
որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հաստատվել է հանդիպման ընթացքում: Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքը լրիվ մարելու դեպքում։
Կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու մասին ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե մուծումներ կատարել`Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ գործողություն չի ձեռնարկում կազմակերպությունից դուրս գալու համար։