https://arm.sputniknews.ru/20261110/tbilisium-alievi-kisandrin-vnaselu-mej-meghadrvvogh-hh-qaghaqacu-daty-hetadzgvel-e--109134783.html
Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը հետաձգվել է
Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը հետաձգվել է
Sputnik Արմենիա
Կալանավորվածին հիմնական օգնությունը ցուցաբերում է Վրաստանի հայ համայնքը։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T08:55+0400
2026-11-10T08:55+0400
2026-11-10T08:55+0400
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
հայ
արձան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69129077_0:0:1600:901_1920x0_80_0_0_0cade0006abe8598cbcf6022a39855fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով առաջին դատական նիստը, որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի.Ա.–ն, նոյեմբեր ամսից տեղափոխվել է դեկտեմբեր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Թեոնա Փերաձեն։ Հենց այդ պատճառով նախաքննության ժամկետը երկարացվել է։Փաստաբանը խոսել է նաև իր պաշտպանյալի վիճակի մասին։ Փերաձեի խոսքով՝ նա առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ սրտի։ Ներկայումս տղամարդը բուժում է ստանում բանտում և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եթե հոսպիտալացման անհրաժեշտություն առաջանա, ապա, ըստ փաստաբանի` նրան կտեղափոխեն քաղաքացիական բուժհաստատություն։Թեոնան հայտնել է, որ ձերբակալվածի հարազատները հեռախոսով կապ են պահպանում իր հետ, սակայն Վրաստան չեն ժամանել: ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են նրան, զրուցել և ծանոթացել են պահման պայմաններին:Ձերբակալվածին հիմնական օգնություն է ցուցաբերում Վրաստանի հայ համայնքը՝ նրան հագուստ և անհրաժեշտ անձնական իրեր տրամադրելով:Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ 40-ամյա տղամարդը սեպտեմբերի վերջից կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում։ Նախնական վարկածով՝ տղամարդը Վրաստան Է ժամանել սեպտեմբերի 20-ին։ Սեպտեմբերի 21-ի գիշերը նա իբր վնասել է Թբիլիսիի պուրակներից մեկում տեղադրված Ալիևի արձանը։ Դրանից հետո, ինչպես պնդում են քննիչները, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում գույքի վնասման համար:
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69129077_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fb6ad997494f727d490c67a0cf4232df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թբիլիսի, վրաստանի հանրապետություն, հայ, արձան, դատ
թբիլիսի, վրաստանի հանրապետություն, հայ, արձան, դատ
Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը հետաձգվել է
Կալանավորվածին հիմնական օգնությունը ցուցաբերում է Վրաստանի հայ համայնքը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով առաջին դատական նիստը, որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի.Ա.–ն, նոյեմբեր ամսից տեղափոխվել է դեկտեմբեր: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Թեոնա Փերաձեն։
«Վրաստանում կալանավորված ՀՀ քաղաքացու վերաբերյալ հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի 21–ը։ Գործի հետագա զարգացումը կախված կլինի դրա արդյունքներից»,– ասաց նա։
Հենց այդ պատճառով նախաքննության ժամկետը երկարացվել է։
Փաստաբանը խոսել է նաև իր պաշտպանյալի վիճակի մասին։ Փերաձեի խոսքով՝ նա առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ սրտի։ Ներկայումս տղամարդը բուժում է ստանում բանտում և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եթե հոսպիտալացման անհրաժեշտություն առաջանա, ապա, ըստ փաստաբանի` նրան կտեղափոխեն քաղաքացիական բուժհաստատություն։
Թեոնան հայտնել է, որ ձերբակալվածի հարազատները հեռախոսով կապ են պահպանում իր հետ, սակայն Վրաստան չեն ժամանել: ՀՀ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են նրան, զրուցել և ծանոթացել են պահման պայմաններին:
Ձերբակալվածին հիմնական օգնություն է ցուցաբերում Վրաստանի հայ համայնքը՝ նրան հագուստ և անհրաժեշտ անձնական իրեր տրամադրելով:
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ 40-ամյա տղամարդը սեպտեմբերի վերջից կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում։ Նախնական վարկածով՝ տղամարդը Վրաստան Է ժամանել սեպտեմբերի 20-ին։ Սեպտեմբերի 21-ի գիշերը նա իբր վնասել է Թբիլիսիի պուրակներից մեկում տեղադրված Ալիևի արձանը։ Դրանից հետո, ինչպես պնդում են քննիչները, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում գույքի վնասման համար: