https://arm.sputniknews.ru/20261110/rd-ardaradatutjan-nakhararn-arajarkum-e-aph-um-tekhnvolvogiakan-iravakan-taratsq-steghtsel--109155180.html
ՌԴ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ-ում տեխնոլոգիական իրավական տարածք ստեղծել
ՌԴ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ-ում տեխնոլոգիական իրավական տարածք ստեղծել
Sputnik Արմենիա
Երևանում ընթանում Է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T11:48+0400
2026-11-10T11:48+0400
2026-11-10T11:48+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109150345_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3712b22cf899d4decdf63d1bb62f6d9a.jpg
Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն առաջարկում է ԱՊՀ-ում ստեղծել անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածք: Այս մասին նա հայտարարեց Երևանում ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի բացմանը:Չույչենկոն նշեց, որ այս տարի նշվում է ԱՊՀ կազմավորման 35-ամյակը, ինչը հիշեցնում է պատմական, իրավական, հումանիտար, մշակութային փոխկախվածության և ընդհանրության մասին, որը երկրները ժառանգել են խորհրդային անցյալից: Նրա համոզմամբ, սա կարևոր և նշանակալի սահմանագիծ է, որը թույլ է տալիս արձանագրել, որ երկրները զուգահեռաբար ինտեգրում են կառուցում այլ միավորումների շրջանակներում:Չույչենկոն նշել է, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում կորոշվի երկրների` նոր խնդիրներ իրենց վրա վերցնելու և դրանց վերաբերյալ համաձայնեցված լուծումներ գտնելու պատրաստակամությամբ: Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 10-ին անցկացվում է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները: Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109150345_468:0:1908:1080_1920x0_80_0_0_c3522f1bce6c4fa517cdabb3346f21af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հհ արդարադատության նախարարություն, видео
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հհ արդարադատության նախարարություն, видео
ՌԴ արդարադատության նախարարն առաջարկում է ԱՊՀ-ում տեխնոլոգիական իրավական տարածք ստեղծել
Երևանում ընթանում Է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը:
Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն առաջարկում է ԱՊՀ-ում ստեղծել անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածք: Այս մասին նա հայտարարեց Երևանում ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի բացմանը:
Չույչենկոն նշեց, որ այս տարի նշվում է ԱՊՀ կազմավորման 35-ամյակը, ինչը հիշեցնում է պատմական, իրավական, հումանիտար, մշակութային փոխկախվածության և ընդհանրության մասին, որը երկրները ժառանգել են խորհրդային անցյալից: Նրա համոզմամբ, սա կարևոր և նշանակալի սահմանագիծ է, որը թույլ է տալիս արձանագրել, որ երկրները զուգահեռաբար ինտեգրում են կառուցում այլ միավորումների շրջանակներում:
«Մենք ԱՊՀ–ում համագործակցությունը դիտարկում ենք որպես այդ ընդհանրությունը իրավական ոլորտում կառուցողական, ինքնիշխան և փոխշահավետ զարգացման ռեսուրսի վերածելու ռազմավարական միջոց»,– ասաց ՌԴ արդարադատության նախարարը:
Չույչենկոն նշել է, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում կորոշվի երկրների` նոր խնդիրներ իրենց վրա վերցնելու և դրանց վերաբերյալ համաձայնեցված լուծումներ գտնելու պատրաստակամությամբ:
«Մենք պետք է հանդես գանք որպես Համագործակցության միասնական, անվտանգ և տեխնոլոգիական իրավական տարածքի ճարտարապետներ։ Դա պետք է ուղղված լինի օրինականության ամրապնդմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»,– ասաց նա:
Հիշեցնենք՝ Երևանում նոյեմբերի 10-ին
անցկացվում է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները:
Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում: