https://arm.sputniknews.ru/20261110/qkhum-gtnvelu-yntacqum-gevvorgjann-arvoghjakan-khndri-masin-chi-bardzradzajnel-galjan-109165829.html
Նա բողոքել է ինքնազգացողությունից միայն առավոտյան. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Նա բողոքել է ինքնազգացողությունից միայն առավոտյան. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ այսօր առավոտյան շուտ Գևորգյանը բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7։55–ի շրջանում բուժակն այցելել է նրան ու զննություն է կատարել։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T13:59+0400
2026-11-10T13:59+0400
2026-11-10T15:05+0400
սրբուհի գալյան
արսեն գևորգյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109165572_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2e8778e1e5699d4c5992adf3f35ee1d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանն առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնել, ինքնազգացողության վատացում չի ունեցել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Նախարարը նշեց, որ այսօր առավոտյան շուտ Գևորգյանը բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7։55–ի շրջանում բուժակն այցելել է նրան ու զննություն է կատարել։ Կարճ ժամանակ անց, ըստ Գալյանի, շտապօգնություն է կանչվել, որից հետո Գևորգյանի սրտի կանգ է արձանագրվել։ Գալյանն ավելացրեց, որ սա կալանավայրերում մահվան այս տարի արդեն 4–րդ դեպքն է, մինչդեռ նախորդ տարի 20–ից ավելի դեպք է եղել։Անդրադառնալով նաև այն հայտարարություններին, թե Գևորգյանը մահացավ, քանի որ նրա նկատմամբ կիրառվել էր ծայրահեղ միջոց կալանքը, որը նաև քաղաքական հաշվեհարդարի գործիք է դարձել, Գալյանը պնդեց, թե ՀՀ–ում տնային կալանքի ու վարչական վերահսկողության քանակը 3000–ից անցնում է, մինչդեռ կալանավորումը` որպես խափանման միջոց, նշանակվում է շատ ավելի քիչ դեպքերում։ «Ես միշտ կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ մենք` որպես շահագրգիռ գերատեսչություն, ուզում ենք, որ կալանքը քիչ նշանակվի, քանի որ ՔԿՀ–ներում տեղերը անսահմանափակ չեն»,– վստահեցրեց նա։«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանում անցկացված խուզարկություններից ու 14 մարդու ձերբակալությունից հետո։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում էր ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։Արսեն Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՔԿՀ–ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել. Գալյան
Sputnik Արմենիա
ՔԿՀ–ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել. Գալյան
2026-11-10T13:59+0400
true
PT1M25S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109165572_144:0:1584:1080_1920x0_80_0_0_6d3cf1c84d1e60e9b484fdfd38dc8166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, արսեն գևորգյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), видео
սրբուհի գալյան, արսեն գևորգյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), видео
Նա բողոքել է ինքնազգացողությունից միայն առավոտյան. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:59 10.11.2026 (Թարմացված է: 15:05 10.11.2026) Նախարարը նշեց, որ այսօր առավոտյան շուտ Գևորգյանը բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7։55–ի շրջանում բուժակն այցելել է նրան ու զննություն է կատարել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանն առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնել, ինքնազգացողության վատացում չի ունեցել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում
ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր ՔԿՀ–ներում։ Սրտի կանգ է արձանագրվել, միայն կարող եմ ասել, որ հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել»,– ընդգծեց նա։
Նախարարը նշեց, որ այսօր առավոտյան շուտ Գևորգյանը բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7։55–ի շրջանում բուժակն այցելել է նրան ու զննություն է կատարել։ Կարճ ժամանակ անց, ըստ Գալյանի, շտապօգնություն է կանչվել, որից հետո Գևորգյանի սրտի կանգ է արձանագրվել։
Գալյանն ավելացրեց, որ սա կալանավայրերում մահվան այս տարի արդեն 4–րդ դեպքն է, մինչդեռ նախորդ տարի 20–ից ավելի դեպք է եղել։
«Այնպես է ստացվում, որ մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, երբեմն գտնվում են անազատության մեջ»,– հայտարարեց նախարարը` հերքելով «Ուժեղ Հայաստանի» այն պնդումները, թե սա քաղաքական հետապնդման արդյունք է։
Անդրադառնալով նաև այն հայտարարություններին, թե Գևորգյանը մահացավ, քանի որ նրա նկատմամբ կիրառվել էր ծայրահեղ միջոց կալանքը, որը նաև քաղաքական հաշվեհարդարի գործիք է դարձել, Գալյանը պնդեց, թե ՀՀ–ում տնային կալանքի ու վարչական վերահսկողության քանակը 3000–ից անցնում է, մինչդեռ կալանավորումը` որպես խափանման միջոց, նշանակվում է շատ ավելի քիչ դեպքերում։
«Ես միշտ կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ մենք` որպես շահագրգիռ գերատեսչություն, ուզում ենք, որ կալանքը քիչ նշանակվի, քանի որ ՔԿՀ–ներում տեղերը անսահմանափակ չեն»,– վստահեցրեց նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանում անցկացված խուզարկություններից ու 14 մարդու ձերբակալությունից հետո։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում էր ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։ Արսեն Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 2 երեխա։