00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

© AP Photo / Eduardo VerdugoՓոլ Մաքքարթնի
Փոլ Մաքքարթնի - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2026
Բաժանորդագրվել
Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը «Forbes»-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երաժիշտների եռյակում:« Forbes»-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի։ Արտիստի հարստության հիմնական աղբյուրներն են The Beatles-ի երաժշտական ժառանգությունից, հեղինակային իրավունքներից, համերգային գործունեությունից և ներդրումներից ստացված եկամուտները։
Որպես The Beatles-ի չորս անդամներից մեկը՝ Մաքքարթնին ստանում է «Apple Corps» ընկերության եկամուտների 25%-ը, որը կառավարում է խմբի կոմերցիոն ակտիվները։ Ամեն տարի ընկերությունը մոտ 50 մլն դոլար է վաստակում սթրիմինգի, վինիլային ձայնասկավառակների և ֆիրմային արտադրանքի վաճառքից։ «Forbes»-ի գնահատմամբ՝ The Beatles-ի յուրաքանչյուր անդամի կամ նրա ժառանգների մասնաբաժնի արժեքը գերազանցում է 150 մլն դոլարը:
Տարեկան ևս մոտ 10 մլն դոլար Մաքքարթնին ստանում է The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքներից, որոնց վերականգնման համար նա երկու տասնամյակ պայքարում էր դատարաններում: Այդ իրավունքների արժեքը գնահատվում է առնվազն 200 մլն դոլար։
Երաժշտի կարողության զգալի մասը գալիս է նաև 1969 թվականին նրա հիմնադրած «MPL Communications» ընկերության ակտիվներից, որը տնօրինում է իր իսկ ստեղծագործությունների և այլ հեղինակների երաժշտական ​​կատալոգների իրավունքները։
Բացի այդ, Մաքքարթնին շարունակում է գումար վաստակել հյուրախաղերից։ Համաշխարհային շրջագայության շրջանակում 2022-2025 թվականներին նա տվել է շուրջ 79 համերգ։ Երաժշտին է պատկանում նաև անշարժ գույք տարբեր երկրներում և արվեստի գործերի հավաքածու, որը ներառում է Ռենե Մագրիտի և Պաբլո Պիկասոյի կտավները:
Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը Forbes-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ: Մյուս երաժիշտ-միլիարդատերերից են՝ Բրյուս Սփրինգսթինը, որը նաև պրոդյուսեր է (1,2 մլրդ դոլար), Բեյոնսեն, Ռիհաննան և ռեփեր Dr. Dre-ն, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է մոտավորապես 1 միլիարդ դոլար:
Ընդ որում, Մաքքարթնին շարունակում է երաժշտական կարիերան։ 2026 թվականի մայիսին նա թողարկել է իր 20-րդ ալբոմը՝ «The Boys of Dungeon Lane»-ը։
Լրահոս
0