00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել գրեթե բոլոր ոլորտներում․ Մհեր Գրիգորյան

© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2026
Բաժանորդագրվել
Փոխվարչապետի խոսքով` քննարկել են Իրանի հետ գազի և էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագրի ընդլայնման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փոխանախագահը Հայաստան է ժամանել Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։
«Չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերված և արձանագրված չլինեն։ Հիմա մենք հարգարժան փոխնախագահի հետ պիտի հետևենք այդ պայմանավորվածությունների կատարմանն ու իրականացմանը»,– ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ քննարկվել են առևտրի, մշակույթի, ենթակառուցվածքների փոխկապակցման և զարգացման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, ըստ Գրիգորյանի, անդրադարձ է կատարվել գազի և էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագրի ընդլայնման հնարավորություններին։ Սակայն փոխվարչապետը չներկայացրեց ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ թվային ցուցանիշները՝ նշելով, որ տարբեր ուղղություններով աշխատանքների ընթացքի մասին ավելի մանրամասն կտեղեկացնեն հետագայում։
Գրիգորյանն անդրադարձավ նաև Ղազախստանի փոխվարչապետի և տրանսպորտի նախարարի հետ քննարկումներին և նշեց, որ հիմնական ուշադրությունը դարձվել է միջազգային լոգիստիկ հնարավորություններին։
«Ենթակառուցվածքային զարգացումները մեր՝ Հայաստանի, ենթադրում են ավելի մեծ կապակցվածություն, և այդ միջանցքով, իհարկե, Չինաստանից հետո Ղազախստանն է այն երկիրը, որով, ամենայն հավանականությամբ, տարանցումներ են տեղի ունենալու»,– ասել է նա։
Գրիգորյանը նաև հստակեցրել է, որ Ղազախստանի հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ հարց չի քննարկվել։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովայի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Լրահոս
0