https://arm.sputniknews.ru/20261110/hh-dzknartadrvoghnery-lurj-khndirneri-araj-en-rusakan-shukan-pvokharineln-iratesakan-che-109168532.html
ՀՀ ձկնարտադրողները լուրջ խնդիրների առաջ են․ ռուսական շուկան փոխարինելն իրատեսական չէ
ՀՀ ձկնարտադրողները լուրջ խնդիրների առաջ են․ ռուսական շուկան փոխարինելն իրատեսական չէ
Sputnik Արմենիա
Իրավաբանները նշում են, որ ռուսական շուկայի փոխարեն Վրաստան արտահանման փորձերը չեն կարող լուծել խնդիրը։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T14:56+0400
2026-11-10T14:56+0400
2026-11-10T14:56+0400
տեսանյութեր
ձկնաբուծարան
ձկնաբույծ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109030433_0:0:1920:1080_1920x0_80_0_0_80540d366e225784df3669ae0906a0a2.jpg
Հայաստանի ձկնարտադրողները տևական ժամանակ լուրջ խնդիրների են բախվում՝ կապված Ռուսաստան արտահանման սահմանափակման հետ։ «Գյուրջյան ընդ փարթներս» փաստաբանական ընկերության հիմնադիր փաստաբան Հարություն Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ ստեղծված իրավիճակում պետական մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ։«Մենք՝ որպես իրավաբաններ, գտնում ենք, որ մեր պետական մարմինները, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, այս իրավիճակում ունեն որոշ գործառույթներ իրականացնելու պարտականություն։ Այսինքն՝ ռուսական կողմից պահանջեն արձանագրություն թերությունների վերաբերյալ, ձեռնարկեն միջոցառումներ այդ թերությունները վերացնելու, եթե այդպիսի թերություններ կան»,- ասաց նա։Բարսեղյանի խոսքով՝ ռուսական շուկայի փոխարեն Վրաստան արտահանման փորձերը չեն կարող լուծել խնդիրը։Նա ընդգծեց, որ Հայաստանում ձկան սպառման մշակույթը տարբերվում է Ռուսաստանում մշակույթից, որտեղ ձուկը համարվում է ամենօրյա սպառման սննդամթերք։«Մենք՝ հայերս, ձուկը օգտագործում ենք տոնից տոն, ոնց որ այդ մշակույթը մեր մեջ չկա։ Իրենց մոտ ամենօրյա օգտագործման սնունդ է ձուկը։ Փորձել այստեղ սպառել այն ծավալները, ինչ մենք հիմա ունենք Հայաստանում, իրատեսական չէ։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարելի է այդ քանակի ձուկ սպառել»,- ասաց Բարսեղյանը։Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է արվում չվաճառված ձկան հետ, փաստաբանը նշեց, որ արտադրական և պահեստավորման հնարավորություններ ունեցող տնտեսվարողները սառեցնում են արտադրանքը՝ հետագայում իրացնելու ակնկալիքով։Փաստաբան Արեն Սիմոնյանն էլ զրույցում անդրադարձավ անցած տարի «Ջրային օրենսգրքում» իրականացված փոփոխություններին՝ կապված ձկնաբուծարաններին տրամադրվող ջրի ծավալների հետ․ ըստ Սիմոնյանի՝ դա խնդրահարույց է։ Փոփոխությունը հանգեցրել է նրան, որ ձկնաբուծարաններին տրամադրվող ջրաքանակները համամասնորեն նվազել են կամ ենթակա են նվազման։Մանրամասն՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109030433_480:0:1920:1080_1920x0_80_0_0_37da254a122636732b79a6abf3f82429.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ձկնաբուծարան, ձկնաբույծ, видео
տեսանյութեր, ձկնաբուծարան, ձկնաբույծ, видео
ՀՀ ձկնարտադրողները լուրջ խնդիրների առաջ են․ ռուսական շուկան փոխարինելն իրատեսական չէ
Իրավաբանները նշում են, որ ռուսական շուկայի փոխարեն Վրաստան արտահանման փորձերը չեն կարող լուծել խնդիրը։
Հայաստանի ձկնարտադրողները տևական ժամանակ լուրջ խնդիրների են բախվում՝ կապված Ռուսաստան արտահանման սահմանափակման հետ։ «Գյուրջյան ընդ փարթներս» փաստաբանական ընկերության հիմնադիր փաստաբան Հարություն Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ ստեղծված իրավիճակում պետական մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ։
«Մենք՝ որպես իրավաբաններ, գտնում ենք, որ մեր պետական մարմինները, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, այս իրավիճակում ունեն որոշ գործառույթներ իրականացնելու պարտականություն։ Այսինքն՝ ռուսական կողմից պահանջեն արձանագրություն թերությունների վերաբերյալ, ձեռնարկեն միջոցառումներ այդ թերությունները վերացնելու, եթե այդպիսի թերություններ կան»,- ասաց նա։
Բարսեղյանի խոսքով՝ ռուսական շուկայի փոխարեն Վրաստան արտահանման փորձերը չեն կարող լուծել խնդիրը։
«Շատ փոքր քանակությամբ ձուկ փորձել են արտահանել Վրաստան, բայց այն պոտենցիալի համար, որն ունի Հայաստանը տվյալ ոլորտում, Վրաստանի շուկան շատ փոքր է»,- նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում ձկան սպառման մշակույթը տարբերվում է Ռուսաստանում մշակույթից, որտեղ ձուկը համարվում է ամենօրյա սպառման սննդամթերք։
«Մենք՝ հայերս, ձուկը օգտագործում ենք տոնից տոն, ոնց որ այդ մշակույթը մեր մեջ չկա։ Իրենց մոտ ամենօրյա օգտագործման սնունդ է ձուկը։ Փորձել այստեղ սպառել այն ծավալները, ինչ մենք հիմա ունենք Հայաստանում, իրատեսական չէ։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարելի է այդ քանակի ձուկ սպառել»,- ասաց Բարսեղյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է արվում չվաճառված ձկան հետ, փաստաբանը նշեց, որ արտադրական և պահեստավորման հնարավորություններ ունեցող տնտեսվարողները սառեցնում են արտադրանքը՝ հետագայում իրացնելու ակնկալիքով։
«Իսկ ովքեր չունեն, ինձ թվում է՝ իրենք լուրջ խնդիրների առաջ են, պետք է հասկանան՝ իրենց խնդիրները ոնց են լուծում»,- եզրափակեց նա։
Փաստաբան Արեն Սիմոնյանն էլ զրույցում անդրադարձավ անցած տարի «Ջրային օրենսգրքում» իրականացված փոփոխություններին՝ կապված ձկնաբուծարաններին տրամադրվող ջրի ծավալների հետ․ ըստ Սիմոնյանի՝ դա խնդրահարույց է։ Փոփոխությունը հանգեցրել է նրան, որ ձկնաբուծարաններին տրամադրվող ջրաքանակները համամասնորեն նվազել են կամ ենթակա են նվազման։
Մանրամասն՝ տեսանյութում։