https://arm.sputniknews.ru/20261110/fifai-ghekavar-infantinvojin-karvogh-en-kanchel-amn-kvongres-trampi-het-kaperi-pattsharvov-109191622.html
ՖԻՖԱ–ի ղեկավար Ինֆանտինոյին կարող են կանչել ԱՄՆ Կոնգրես՝ Թրամփի հետ կապերի պատճառով
ՖԻՖԱ–ի ղեկավար Ինֆանտինոյին կարող են կանչել ԱՄՆ Կոնգրես՝ Թրամփի հետ կապերի պատճառով
Sputnik Արմենիա
Հետաքննությունը սկսվել էր հուլիսին, երբ կոնգրեսական Ռասկինը տեղեկություններ էր խնդրել Թրամփի, նրա վարչակազմի և «Trump Organization»-ի ընտանեկան բիզնեսի հետ... 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T19:58+0400
2026-11-10T19:58+0400
2026-11-10T20:00+0400
ջարեդ քուշներ
ջանի ինֆանտինո
ֆիֆա
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_0:180:3003:1869_1920x0_80_0_0_0692cd7eada4174907f8b3b8d5d5e120.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հունվարին ներկայանալ ԱՄՆ Կոնգրես՝ Դոնալդ Թրամփի հետ նրա շփումների հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրները։Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը կարող է գլխավորել կոնգրեսական Ջեյմի Ռասկինը. այս դեպքում նա իրավասու է Ինֆանտինոյից ցուցմունքներ և փաստաթղթեր պահանջել։ Սակայն ՖԻՖԱ-ի ղեկավարին կանչելու մասին վերջնական որոշում առայժմ չի կայացվել։ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ չի աջակցի ԻնֆանտինոյինՀետաքննությունը սկսվել էր հուլիսին, երբ Ռասկինը տեղեկություններ էր խնդրել Թրամփի, նրա վարչակազմի և «Trump Organization»-ի ընտանեկան բիզնեսի հետ ՖԻՖԱ-ի փոխգործակցության մասին: Մասնավորապես, կոնգրեսականին հետաքրքրել է ֆեդերացիայի կողմից Նյու Յորքի «Trump Tower»-ում տարածքների վարձակալությունը և ԱՄՆ նախագահին ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակի շնորհումը: Մրցանակը Ինֆանտինոն Թրամփին հանձնել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ Վաշինգտոնում կայացած աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ։Քննության ևս մեկ առարկա է դարձել Ինֆանտինոյի տնային տնտեսուհու՝ Մայամիում աշխատանքի տեղավորումը։ The Telegraph-ի տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ի ղեկավարը դիմել է խորհրդական Կառլոս Կորդեյրային՝ աշխատանքի թույլտվության ձևակերպման հարցում օգնություն ստանալու համար: Ընդ որում՝ կինը կարող էր աշխատավարձ ստանալ «FIFA Americas»-ի միջոցով։ Ֆեդերացիայում հերքել են խախտումների կասկածները՝ հայտարարելով, որ Ինֆանտինոն ինքնուրույն է վճարել տնային աշխատողների ծառայությունների դիմաց։ՈւԵՖԱ-ն կարող է հետաքննություն սկսել Ինֆանտինոյի գործունեության վերաբերյալ. ԶԼՄԿոնգրեսականների համար նաև խնդրահարույց է ներդրողներին աշխարհի գավաթի առևտրային իրավունքներում բաժնեմասի վաճառքը: Գործարքի առանցքային մասնակից կարող է դառնալ «Thrive Eternal» ընկերությունը, որը հիմնադրել է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայր Ջոշուա Քուշները։ Հուլիսին, սակայն, ազգային և մայրցամաքային ֆուտբոլային կազմակերպությունների առարկություններից հետո, ՖԻՖԱ-ն հրաժարվել է նախագծից:Պարբերականի տվյալներով՝ Քուշներ եղբայրներին նույնպես կարող են հրավիրել ցուցմունք տալու։Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից և մտադիր է վերընտրվել այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ի ղեկավարի հաջորդ ընտրությունները նշանակված են 2027 թվականի մարտի 18-ին՝ Ռաբաթում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_135:0:2866:2048_1920x0_80_0_0_e35a42ddc07bcbed07f54e7355ea0e91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջարեդ քուշներ, ջանի ինֆանտինո, ֆիֆա, դոնալդ թրամփ
ջարեդ քուշներ, ջանի ինֆանտինո, ֆիֆա, դոնալդ թրամփ
ՖԻՖԱ–ի ղեկավար Ինֆանտինոյին կարող են կանչել ԱՄՆ Կոնգրես՝ Թրամփի հետ կապերի պատճառով
19:58 10.11.2026 (Թարմացված է: 20:00 10.11.2026) Հետաքննությունը սկսվել էր հուլիսին, երբ կոնգրեսական Ռասկինը տեղեկություններ էր խնդրել Թրամփի, նրա վարչակազմի և «Trump Organization»-ի ընտանեկան բիզնեսի հետ ՖԻՖԱ-ի փոխգործակցության մասին:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հունվարին ներկայանալ ԱՄՆ Կոնգրես՝ Դոնալդ Թրամփի հետ նրա շփումների հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրները։
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը կարող է գլխավորել կոնգրեսական Ջեյմի Ռասկինը. այս դեպքում նա իրավասու է Ինֆանտինոյից ցուցմունքներ և փաստաթղթեր պահանջել։ Սակայն ՖԻՖԱ-ի ղեկավարին կանչելու մասին վերջնական որոշում առայժմ չի կայացվել։
Հետաքննությունը սկսվել էր հուլիսին, երբ Ռասկինը տեղեկություններ էր խնդրել Թրամփի, նրա վարչակազմի և «Trump Organization»-ի ընտանեկան բիզնեսի հետ ՖԻՖԱ-ի փոխգործակցության մասին: Մասնավորապես, կոնգրեսականին հետաքրքրել է ֆեդերացիայի կողմից Նյու Յորքի «Trump Tower»-ում տարածքների վարձակալությունը և ԱՄՆ նախագահին ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակի շնորհումը: Մրցանակը Ինֆանտինոն Թրամփին հանձնել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ Վաշինգտոնում կայացած աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ։
Քննության ևս մեկ առարկա է դարձել Ինֆանտինոյի տնային տնտեսուհու՝ Մայամիում աշխատանքի տեղավորումը։ The Telegraph-ի տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ի ղեկավարը դիմել է խորհրդական Կառլոս Կորդեյրային՝ աշխատանքի թույլտվության ձևակերպման հարցում օգնություն ստանալու համար: Ընդ որում՝ կինը կարող էր աշխատավարձ ստանալ «FIFA Americas»-ի միջոցով։ Ֆեդերացիայում հերքել են խախտումների կասկածները՝ հայտարարելով, որ Ինֆանտինոն ինքնուրույն է վճարել տնային աշխատողների ծառայությունների դիմաց։
Կոնգրեսականների համար նաև խնդրահարույց է ներդրողներին աշխարհի գավաթի առևտրային իրավունքներում բաժնեմասի վաճառքը: Գործարքի առանցքային մասնակից կարող է դառնալ «Thrive Eternal» ընկերությունը, որը հիմնադրել է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայր Ջոշուա Քուշները։ Հուլիսին, սակայն, ազգային և մայրցամաքային ֆուտբոլային կազմակերպությունների առարկություններից հետո, ՖԻՖԱ-ն հրաժարվել է նախագծից:
Պարբերականի տվյալներով՝ Քուշներ եղբայրներին նույնպես կարող են հրավիրել ցուցմունք տալու։
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից և մտադիր է վերընտրվել այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ի ղեկավարի հաջորդ ընտրությունները նշանակված են 2027 թվականի մարտի 18-ին՝ Ռաբաթում: