https://arm.sputniknews.ru/20261110/amn-n-ev-irany-nakhnakan-pajmanavvorvatsutjan-en-mvotecel-mijukajin-gvortsarqi-veraberjal-zlm-109147295.html
ԱՄՆ-ն և Իրանը նախնական պայմանավորվածության են մոտեցել միջուկային գործարքի վերաբերյալ. ԶԼՄ
ԱՄՆ-ն և Իրանը նախնական պայմանավորվածության են մոտեցել միջուկային գործարքի վերաբերյալ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ համաձայնության հասնելու համար դիտարկվում է երրորդ կողմի ներգրավման հնարավորությունը։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T10:17+0400
2026-11-10T10:17+0400
2026-11-10T10:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/04/1a/27325418_0:46:1601:946_1920x0_80_0_0_f6c1643250dbcdb2b999563413fa7f8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը առաջիկայում կատարա-պակիստանյան նոր նախաձեռնության շրջանակում կարող են նախնական համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ասյ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։Աղբյուրների տվյալներով՝ կողմերը քննարկում են իրանական ուրանի հարստացման մակարդակի նվազեցման վերաբերյալ նախնական համաձայնության հասնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պահանջում է նվազեցնել 60%-ի հասցված ուրանի հարստացման մակարդակը։Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնել են, որ քննարկվում է երրորդ երկրի ներգրավման հնարավորությունը իրանական ուրանի հարստացման մակարդակի նվազեցմանը նպաստելու համար։ Բացի այդ, մշակվում են Իրան ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վերադարձի պայմանները, սակայն նրանց լիազորությունների շրջանակը դեռ որոշված չէ։Համաձայնության հասնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է 6-9 մլրդ դոլարի չափով ապասառեցնել իրանական ակտիվները։Նախատեսվում է քննարկել նաև Հորմուզի նեղուցի անհապաղ բացման և Իրանի ծովային շրջափակման չեղարկման հետ կապված հարցեր։Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/04/1a/27325418_139:0:1460:991_1920x0_80_0_0_3c9b43fae63d5cdd0b90cddc47a2014c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն
իրանի իսլամական հանրապետություն, ամն
ԱՄՆ-ն և Իրանը նախնական պայմանավորվածության են մոտեցել միջուկային գործարքի վերաբերյալ. ԶԼՄ
Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ համաձայնության հասնելու համար դիտարկվում է երրորդ կողմի ներգրավման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը առաջիկայում կատարա-պակիստանյան նոր նախաձեռնության շրջանակում կարող են նախնական համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ասյ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Կատարա-պակիստանյան նոր առաջարկը վերսկսում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լուրջ բանակցությունների գործընթացը։ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի տարածքում մինչև 3.67% ուրանի հարստացմանը, և Թեհրանն ընդունել է այդ պայմանը», – հայտնել է հեռուստաալիքը։
Աղբյուրների տվյալներով՝ կողմերը քննարկում են իրանական ուրանի հարստացման մակարդակի նվազեցման վերաբերյալ նախնական համաձայնության հասնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պահանջում է նվազեցնել 60%-ի հասցված ուրանի հարստացման մակարդակը։
Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնել են, որ քննարկվում է երրորդ երկրի ներգրավման հնարավորությունը իրանական ուրանի հարստացման մակարդակի նվազեցմանը նպաստելու համար։ Բացի այդ, մշակվում են Իրան ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վերադարձի պայմանները, սակայն նրանց լիազորությունների շրջանակը դեռ որոշված չէ։
Համաձայնության հասնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է 6-9 մլրդ դոլարի չափով ապասառեցնել իրանական ակտիվները։
Նախատեսվում է քննարկել նաև Հորմուզի նեղուցի անհապաղ բացման և Իրանի ծովային շրջափակման չեղարկման հետ կապված հարցեր։
Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է: