https://arm.sputniknews.ru/20261109/siriahaj-dzernerecy-meghuneri-arvoghjutjuny-pahpanvogh-khelaci-petakner-e-steghtsel-108870639.html
Սիրիահայ ձեռներեցը մեղուների առողջությունը պահպանող «խելացի» փեթակներ է ստեղծել
Սիրիահայ ձեռներեցը մեղուների առողջությունը պահպանող «խելացի» փեթակներ է ստեղծել
Sputnik Արմենիա
Փեթակները համալրված են ԱԲ-մոդուլով, որը «վարժեցված է» մեղուների հիվանդությունները հայտնաբերելու համար: Ազդանշաններն ուղարկվում են մեղվաբույծին, որպեսզի նա... 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T08:55+0400
2026-11-09T08:55+0400
2026-11-09T08:55+0400
հայաստան
մեղու
փեթակ
շանթ խայալյան
արհեստական բանականություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108868818_0:0:1500:844_1920x0_80_0_0_c8f3824cea16fc502ff4b85d17796f03.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայկական «Beesync» ընկերությունը սկսել է տեսախցիկով և տվիչների համակարգով համալրված փեթակներ հավաքել, որոնք թույլ են տալիս հետևել մեղուների առողջական վիճակին: Տեսախցիկը 5 վայրկյանը մեկ նկարահանում է փեթակի մուտքը, իսկ ԱԲ–մոդուլը մեղուների պատկերները համեմատում է իր տվյալների բազայում առկա հիվանդությունների նկարների հետ: Sputnik Արմենիային այս մասին պատմեց ընկերության հիմնադիր Շանթ Խայալյանը:Տեղադրված են նաև ջերմաստիճանի, խոնավության, ինչպես նաև մեղուների ձայնային տատանումների տվիչներ (որոնք, ի դեպ, նաև հանգստացնող թերապիայի տեսակ են համարվում): Այս ամենը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե որքան առողջ են մեղուները: Բացի այդ, փեթակում յուրաքանչյուր շրջանակի տակ տեղադրված են կշեռքներ (այդ թվում՝ մեղրի գողության դեպքերը կանխելու համար):ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան գրասենյակն արդեն իսկ Խայալյանից պատվիրել է 20 նման փեթակ Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերների համար, իսկ հենց ֆերմերներից նա ստացել է մոտ 100 փեթակի նախնական պատվեր:Նորզելանդական ընկերությունը հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր միջոց է առաջարկում ՀՀ–ինԽայալյանը ծնունդով Սիրիայից է։ Այնտեղ ինժեներ-մեխանիկի կրթություն է ստացել և աշխատել նավերի շարժիչների, ինչպես նաև նավթարդյունահանող սարքավորումների սպասարկման ոլորտում: Հայաստան է տեղափոխվել 40 տարեկանում և որոշել է յուրացնել ծրագրավորողի մասնագիտությունը: Մի քանի տարի նա հեռավար աշխատել է մի շարք խոշոր միջազգային ընկերությունների համար, ապա որոշել է սեփական գործը սկսել: Նրա հիմնադրած ընկերությունն ինքնուրույն է ստեղծել տվիչներն ու դրանց ծրագրային ապահովումը:Խայալյանն իր տեխնոլոգիան ներկայացնում է «Silicon Mountains 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում, որն անցկացվում է նոյեմբերի 3-4-ը Երևանում:Նախկին ինժեները Շիրակում մեղուներ է պահում և պատրաստվում է մեղրը վաճառել Ֆրանսիայում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108868818_4:0:1500:1122_1920x0_80_0_0_84e58ac5dc33f71e0cdf4b92a88149c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղու, փեթակ, շանթ խայալյան, արհեստական բանականություն
հայաստան, մեղու, փեթակ, շանթ խայալյան, արհեստական բանականություն
Սիրիահայ ձեռներեցը մեղուների առողջությունը պահպանող «խելացի» փեթակներ է ստեղծել
Փեթակները համալրված են ԱԲ-մոդուլով, որը «վարժեցված է» մեղուների հիվանդությունները հայտնաբերելու համար: Ազդանշաններն ուղարկվում են մեղվաբույծին, որպեսզի նա ժամանակին իրականացնի բուժումը:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայկական «Beesync» ընկերությունը սկսել է տեսախցիկով և տվիչների համակարգով համալրված փեթակներ հավաքել, որոնք թույլ են տալիս հետևել մեղուների առողջական վիճակին: Տեսախցիկը 5 վայրկյանը մեկ նկարահանում է փեթակի մուտքը, իսկ ԱԲ–մոդուլը մեղուների պատկերները համեմատում է իր տվյալների բազայում առկա հիվանդությունների նկարների հետ:
Sputnik Արմենիային այս մասին պատմեց ընկերության հիմնադիր Շանթ Խայալյանը:
«Երբ հիվանդություն է հայտնաբերվում, համակարգը ազդանշան է ուղարկում մեղվաբույծին, որպեսզի նա ժամանակին իրականացնի բուժումը»,- պարզաբանեց Շանթը:
Տեղադրված են նաև ջերմաստիճանի, խոնավության, ինչպես նաև մեղուների ձայնային տատանումների տվիչներ (որոնք, ի դեպ, նաև հանգստացնող թերապիայի տեսակ են համարվում): Այս ամենը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե որքան առողջ են մեղուները: Բացի այդ, փեթակում յուրաքանչյուր շրջանակի տակ տեղադրված են կշեռքներ (այդ թվում՝ մեղրի գողության դեպքերը կանխելու համար):
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան գրասենյակն արդեն իսկ Խայալյանից պատվիրել է 20 նման փեթակ Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերների համար, իսկ հենց ֆերմերներից նա ստացել է մոտ 100 փեթակի նախնական պատվեր:
Խայալյանը ծնունդով Սիրիայից է։ Այնտեղ ինժեներ-մեխանիկի կրթություն է ստացել և աշխատել նավերի շարժիչների, ինչպես նաև նավթարդյունահանող սարքավորումների սպասարկման ոլորտում: Հայաստան է տեղափոխվել 40 տարեկանում և որոշել է յուրացնել ծրագրավորողի մասնագիտությունը: Մի քանի տարի նա հեռավար աշխատել է մի շարք խոշոր միջազգային ընկերությունների համար, ապա որոշել է սեփական գործը սկսել: Նրա հիմնադրած ընկերությունն ինքնուրույն է ստեղծել տվիչներն ու դրանց ծրագրային ապահովումը:
Խայալյանն իր տեխնոլոգիան ներկայացնում է «Silicon Mountains 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում, որն անցկացվում է նոյեմբերի 3-4-ը Երևանում: