ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՊՆ
10:33 09.11.2026 (Թարմացված է: 10:34 09.11.2026)

© Sputnik / Рамиль Ситдиков
Բաժանորդագրվել
Ռուսական զորքերը գրոհների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ զինված ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի ԶՈւ օբյեկտների աշխատանքը, հարվածային ԱԹՍ-ների արտադրության ու պահպանման վայրերին, ինչպես նաև ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավերին»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով խոցվել են.
Պոլտավայի մարզում՝ Գլոբինոյի գործարանը, որի տարածքում իրականացվում էր մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքում և պահպանում,
Կիևի մարզում՝ ենթակայան Բելայա Ցերկով բնակավայրի շրջանում,
Դնեպրոպետրովսկի մարզում՝ ենթակայան Կրիվոյ Ռոգ բնակավայրի շրջանում,
Չերկասիի մարզում՝ ենթակայան Չերկասի բնակավայրի շրջանում,
Վիննիցայի մարզում՝ քարշային ենթակայան։
Բացի այդ, Սևծովյան ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված սպառազինությամբ և ռազմական գույքով բեռնված չորաբեռնանավ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։