https://arm.sputniknews.ru/20261109/rd-despanutjan-khvorhrdakany-nshel-e-hajastani-ev-rusastani-lragrvoghneri-glkhavvor-khndiry-109112135.html
ՌԴ դեսպանության խորհրդականը նշել է Հայաստանի և Ռուսաստանի լրագրողների գլխավոր խնդիրը
ՌԴ դեսպանության խորհրդականը նշել է Հայաստանի և Ռուսաստանի լրագրողների գլխավոր խնդիրը
Sputnik Արմենիա
Արդեն երրորդ ֆորումի անցկացումը վկայում է այս հարթակի պահանջվածության մասին, որը շարունակում է զարգանալ և ներգրավել նորանոր մասնակիցների, կարծում է ռուս... 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T13:07+0400
2026-11-09T13:07+0400
2026-11-09T13:07+0400
դմիտրի լիցկայ
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109104380_0:0:1500:844_1920x0_80_0_0_d05919135b101ea25c92778a670628d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը անբաժանելիորեն կապում են պատմության ընդհանուր էջերը, բազմաթիվ մշակութային և հումանիտար կապերը։ Այս մասին հայտարարել է Երևանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով Ռուս-հայկական համալսարանում ընթացող 3-րդ Ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ։Ռուս դիվանագետի խոսքով՝ արդեն երրորդ ֆորումի անցկացումը վկայում է այս հարթակի պահանջվածության մասին, որը շարունակում է զարգանալ և ներգրավել նորանոր մասնակիցների։Լիցկայը նաև ուշադրություն է դարձրել միջոցառման մասնակիցների թվում երիտասարդների առկայությանը՝ նշելով, որ երկու երկրների երիտասարդ սերունդների միջև կապերը պահպանվում և զարգանում են։Նրա խոսքով՝ մեդիաոլորտը արագորեն փոխվում է․ ավանդական ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստատեսությունը և ռադիոն, աստիճանաբար տեղը զիջում են սոցիալական ցանցերին, բլոգներին և թվային այլ գործիքներին, որոնք թույլ են տալիս մեծ քանակությամբ բովանդակություն ստեղծել։Ուստի երիտասարդ լրագրողների և երիտասարդական մեդիայի հատուկ խնդիրն է օգտագործել ժամանակակից հարթակները դրական օրակարգն առաջ մղելու, Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու, համատեղ մեդիանախագծեր զարգացնելու համար։Նրա կարծիքով՝ որակյալ և դրական բովանդակությունը կարող է նպաստել երկու երկրների և ժողովուրդների մերձեցմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109104380_162:0:1495:1000_1920x0_80_0_0_eeb37e7b4c684e0dfac05a04397a2593.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի լիցկայ, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
դմիտրի լիցկայ, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ՌԴ դեսպանության խորհրդականը նշել է Հայաստանի և Ռուսաստանի լրագրողների գլխավոր խնդիրը
Արդեն երրորդ ֆորումի անցկացումը վկայում է այս հարթակի պահանջվածության մասին, որը շարունակում է զարգանալ և ներգրավել նորանոր մասնակիցների, կարծում է ռուս դիվանագետը:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը անբաժանելիորեն կապում են պատմության ընդհանուր էջերը, բազմաթիվ մշակութային և հումանիտար կապերը։ Այս մասին հայտարարել է Երևանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով Ռուս-հայկական համալսարանում ընթացող 3-րդ Ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ։
Ռուս դիվանագետի խոսքով՝ արդեն երրորդ ֆորումի անցկացումը վկայում է այս հարթակի պահանջվածության մասին, որը շարունակում է զարգանալ և ներգրավել նորանոր մասնակիցների։
Լիցկայը նաև ուշադրություն է դարձրել միջոցառման մասնակիցների թվում երիտասարդների առկայությանը՝ նշելով, որ երկու երկրների երիտասարդ սերունդների միջև կապերը պահպանվում և զարգանում են։
«Մեդիաոլորտը, մեր երկրների տեղեկատվական տարածքը պետք է լինեն մոտ, պետք է ներդաշնակորեն զուգակցվեն։ Կարծում եմ, որ այս մեդիաֆորումը մեծ ներդրում է ունենում այդ գործում»,-հայտարարել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ մեդիաոլորտը արագորեն փոխվում է․ ավանդական ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստատեսությունը և ռադիոն, աստիճանաբար տեղը զիջում են սոցիալական ցանցերին, բլոգներին և թվային այլ գործիքներին, որոնք թույլ են տալիս մեծ քանակությամբ բովանդակություն ստեղծել։
Ուստի երիտասարդ լրագրողների և երիտասարդական մեդիայի հատուկ խնդիրն է օգտագործել ժամանակակից հարթակները դրական օրակարգն առաջ մղելու, Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու, համատեղ մեդիանախագծեր զարգացնելու համար։
«Ամենակարևորը՝ ստեղծել համատեղ մեդիանախագծեր, որոնք կօգենք գտնել ընդհանուրը, հետաքրքիրը, գլխավորը՝ ինչպես մեր պատմության մեջ, այնպես էլ ապագայի հայացքների մասով»,-նշել է Լիցկայը։
Նրա կարծիքով՝ որակյալ և դրական բովանդակությունը կարող է նպաստել երկու երկրների և ժողովուրդների մերձեցմանը։