https://arm.sputniknews.ru/20261109/putiny-hajtararel-e-aph-um-anvtangutjan-amrapndman-karevvorutjan-masin-109103869.html
Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորության մասին
Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորության մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T11:20+0400
2026-11-09T11:20+0400
2026-11-09T11:20+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
անվտանգության խորհուրդ
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108927961_0:0:3072:1728_1920x0_80_0_0_4281db87c5eee951c971b14d7f56144e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի 9 - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորության մասին՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և սրվող հակամարտությունների պայմաններում։Պուտինը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին: ՌԴ նախագահի ուղերձն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամենամյա հանդիպման մասնակիցները պետք է հանգամանորեն քննարկեն մասնագիտական թեմաների լայն շրջանակ, մտքեր փոխանակեն առաջնահերթ միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան առավելագույնս արդյունավետ պաշտպանել քաղաքացիներին արտաքին և ներքին սպառնալիքներից։ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի և մասնակիցներին բեղուն աշխատանք է մաղթել։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108927961_186:0:2915:2047_1920x0_80_0_0_ae4f1233d16be452b61939a174e8be87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), անվտանգության խորհուրդ, վլադիմիր պուտին
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), անվտանգության խորհուրդ, վլադիմիր պուտին
Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորության մասին
Ռուսաստանի առաջնորդը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի 9 - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորության մասին՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և սրվող հակամարտությունների պայմաններում։
Պուտինը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին: ՌԴ նախագահի ուղերձն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում, կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների լուրջ վերլուծական, կանխատեսման ներուժը՝ ԱՊՀ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու, Համագործակցության ողջ տարածքում կայունություն ապահովելու համար»,-նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամենամյա հանդիպման մասնակիցները պետք է հանգամանորեն քննարկեն մասնագիտական թեմաների լայն շրջանակ, մտքեր փոխանակեն առաջնահերթ միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան առավելագույնս արդյունավետ պաշտպանել քաղաքացիներին արտաքին և ներքին սպառնալիքներից։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի և մասնակիցներին բեղուն աշխատանք է մաղթել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը
գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։