https://arm.sputniknews.ru/20261109/pashinjani-ev-putini-handipman-nakhapajmanner-chkan-kvopirkin-109098995.html
Փաշինյանի և Պուտինի հանդիպման նախապայմաններ չկան. Կոպիրկին
Փաշինյանի և Պուտինի հանդիպման նախապայմաններ չկան. Կոպիրկին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նշել էր, որ ՀՀ վարչապետի` Մոսկվա այցի ստույգ ամսաթիվը դեռևս որոշված չէ: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T10:02+0400
2026-11-09T10:02+0400
2026-11-09T10:03+0400
սերգեյ կոպիրկին
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1a/100275343_0:0:1600:901_1920x0_80_0_0_03ad7c09e30080c367197d7672c4014a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապայմանների մասին տեղեկությունները։Նա այսպես է մեկնաբանել լրագրողի այն հարցը, թե հանդիպումը կարող է կայանալ, եթե Երևանը ընտրություն կատարի հօգուտ «Ռոսատոմի» կողմից ՀՀ–ում նոր ԱԷԿ-ի կառուցման, կամ դրական տեղաշարժ լինի Հայկական երկաթուղիների կառավարման հարցում ռուսական կոնցեսիան շարունակելու ուղղությամբ։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեքում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր քննարկելու։Հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվա Փաշինյանի այցի ստույգ ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1a/100275343_148:0:1571:1067_1920x0_80_0_0_aa1333dba029b2dbc938aa8b33e24048.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
սերգեյ կոպիրկին, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Փաշինյանի և Պուտինի հանդիպման նախապայմաններ չկան. Կոպիրկին
10:02 09.11.2026 (Թարմացված է: 10:03 09.11.2026) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նշել էր, որ ՀՀ վարչապետի` Մոսկվա այցի ստույգ ամսաթիվը դեռևս որոշված չէ:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապայմանների մասին տեղեկությունները։
«Ինձ նման սցենարի մասին հայտնի չէ։ Այս հանդիպման համար ոչ մի նախապայման, որքանով ինձ հայտնի է, չի հնչել»,-Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Կոպիրկինը։
Նա այսպես է մեկնաբանել լրագրողի այն հարցը, թե հանդիպումը կարող է կայանալ, եթե Երևանը ընտրություն կատարի հօգուտ «Ռոսատոմի» կողմից ՀՀ–ում նոր ԱԷԿ-ի կառուցման, կամ դրական տեղաշարժ լինի Հայկական երկաթուղիների կառավարման հարցում ռուսական կոնցեսիան շարունակելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեքում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր քննարկելու։
Հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվա Փաշինյանի այցի ստույգ ամսաթիվը դեռևս որոշված չէ։