00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
55 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից ութ անձ զրկվել են ՌԴ քաղաքացիությունից․ ԱԴԾ

Բաժանորդագրվել
Ռուսական հատուկ ծառայությունը թվարկել է, թե ովքեր են զրկվել Ռուսաստանի քաղաքացիությունից:
ՌԴ ԱԴԾ–ն ՆԳՆ-ի հետ համատեղ դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը ծագումով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից և Անդրկովկասից ութ անձի համար, որոնք սպառնալիք են ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։
Ռուսական հատուկ ծառայությունը թվարկել է, թե ովքեր են զրկվել Ռուսաստանի քաղաքացիությունից։
Մեկը Ստավրոպոլի երկրամասի բնակիչ է, որը մասնակցել է «օտարերկրացիների շրջանում ռուսական մշակույթի նկատմամբ բացասական ընկալման և սլավոնական ազգության անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը», ինչպես նաև իր հայրենակիցներին կոչ է արել սաբոտաժի ենթարկել հատուկ գործողության մասնակիցներին աջակցելու միասնական պետական սոցիալական քաղաքականությունը:
ՌԴ քաղաքացիությունից զրկվել է Ադիգեայի բնակիչը, որը քննադատել է ՌԴ ԶՈւ կազմում մուսուլմանների մասնակցությունը Ուկրաինայի տարածքում մարտական ​​գործողություններին, ինչպես նաև իր շրջապատի հետ քննարկել է Ռուսաստանում «ջիհադ» սկսելու թեման։
«Բացի այդ, նա էթնիկ գերազանցության գաղափարների կողմնակից էր, չէր ցանկանում ինտեգրվել իրեն շրջապատող լեզվական և մշակութային միջավայրին, արհամարհական և սպառողական վերաբերմունք էր արտահայտում ՌԴ-ի և նրա բնիկ բնակչության նկատմամբ»,-նշել են ԱԴԾ-ում։
Դադարեցվել է Տվերի մարզի երեք բնակիչների քաղաքացիությունը, նրանք «ներգրավված են եղել կեղծված ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի մատակարարման ու իրացման կազմակերպման, Ռուսաստանի տարածք ժամանող Կենտրոնական Ասիայի բնակիչների ոչ պաշտոնական աշխատանքի տեղավորման, ծեծի, գողության, օտարերկրյա քաղաքացիների կեղծ հաշվառման, ալկոհոլային հարբածության վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեջ»:
ՌԴ քաղաքացիությունից զրկվել է Չելյաբինսկի մարզի բնակիչը, որը մասնակցություն է ունեցել Չելյաբինսկի մեծածախ շուկայի տարածքում ապօրինի աղոթատան ստեղծմանը, որտեղ հավատացյալների շրջանում քարոզել է մասնակցություն միջազգային կրոնական միավորման գործունեությանը, որը Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական և արգելված:
«Բացի այդ, նա անհանդուրժողական վերաբերմունք էր տարածում այլ դավանանքների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ հոսանքների մուսուլմանների նկատմամբ, հակամարտություն էր հրահրում պաշտոնական մուսուլմանական հոգևորականության հետ»,-նշել են ԱԴԾ-ում։
Դադարեցվել է նաև երկու անդրկովկասցիների ՌԴ քաղաքացիությունը, որոնք մասնակից են եղել միջազգային թշնամանքի հրահրմանը և սփյուռքների ներկայացուցիչներին կոչ են արել հրաժարվել ռուսական անձնագրերից, իսկ ազգային միջավայրում ռուսական քաղաքացիության ոչ լեգիտիմ լինելու մասին թեզեր են առաջ մղել։
Լրահոս
0