https://arm.sputniknews.ru/20261109/jrvezhi-aghbavajri-gvortsuneutjuny-kasecvel-e-tnoreny-tuganvel-e-54-mln-dramvov-109109251.html
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Sputnik Արմենիա
Աղբավայրի գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T12:29+0400
2026-11-09T12:29+0400
2026-11-09T12:39+0400
աղբավայր
ջրվեժ
հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109109853_0:192:2048:1344_1920x0_80_0_0_431e7c76bf3a1942c3d74f726a0c2741.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժի աղբավայրում հայտնաբերված խախտումների պատճառով «Անկոլո» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել, իսկ ընկերության տնօրենը տուգանվել է 5 մլն 430 հազար դրամով։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Տեսչական մարմինը պարազաբանել է, որ ստուգումն իրականացրել է «Հետք» լրատվական կայքի հրապարակումների, պետական գերատեսչությունների գրությունների և քաղաքացիների բողոքների հիման վրա։Մյուս՝ 2 հա տարածքում, ըստ ՎՏԱՄ–ի, ընկերությունն ունեցել է աղբավայր շահագործելու թույլտվություն, սակայն չի պահպանել դրանով սահմանված բոլոր բնապահպանական պահանջները։ Մասնավորապես, աղբը պատշաճ չի ծածկվել մեկուսիչ հողի շերտով, չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ։Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում 1404 քմ գյուղատնտեսական նշանակության հողատարածք լցվել և հարթեցվել է աղբով՝ վնաս պատճառելով հողային ռեսուրսներին։ԲԸՏՄ-ն ընկերությունից պահանջել է փոխհատուցել պատճառված վնասը՝ 26 535 դրամի չափով, ինչպես նաև սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումները։Տեսչական մարմինը գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։
ջրվեժ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109109853_0:0:2048:1536_1920x0_80_0_0_731166acd35e7555a0cb8e3d94396d38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղբավայր, ջրվեժ, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
աղբավայր, ջրվեժ, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
12:29 09.11.2026 (Թարմացված է: 12:39 09.11.2026) Աղբավայրի գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժի աղբավայրում հայտնաբերված խախտումների պատճառով «Անկոլո» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել, իսկ ընկերության տնօրենը տուգանվել է 5 մլն 430 հազար դրամով։ Այս մասին հայտնում է
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը պարազաբանել է, որ ստուգումն իրականացրել է «Հետք» լրատվական կայքի հրապարակումների, պետական գերատեսչությունների գրությունների և քաղաքացիների բողոքների հիման վրա։
Պարզվել է, որ ընկերությունը համայնքից վարձակալած 1 հա տարածքում աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ է իրականացրել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության։
Մյուս՝ 2 հա տարածքում, ըստ ՎՏԱՄ–ի, ընկերությունն ունեցել է աղբավայր շահագործելու թույլտվություն, սակայն չի պահպանել դրանով սահմանված բոլոր բնապահպանական պահանջները։ Մասնավորապես, աղբը պատշաճ չի ծածկվել մեկուսիչ հողի շերտով, չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ։
Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում 1404 քմ գյուղատնտեսական նշանակության հողատարածք լցվել և հարթեցվել է աղբով՝ վնաս պատճառելով հողային ռեսուրսներին։
ԲԸՏՄ-ն ընկերությունից պահանջել է փոխհատուցել պատճառված վնասը՝ 26 535 դրամի չափով, ինչպես նաև սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումները։
Տեսչական մարմինը գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։