https://arm.sputniknews.ru/20261109/hhn-nakh-petq-e-hanraqve-anckacni-nvor-miajn-em-in-andamakcelu-hajt-nerkajacni-pankin-109097707.html
ՀՀ–ն նախ պետք է հանրաքվե անցկացնի, նոր միայն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի. Պանկին
ՀՀ–ն նախ պետք է հանրաքվե անցկացնի, նոր միայն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի. Պանկին
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի դիվանագետը վստահ է Եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն ոչ մեկին չի հետաքրքրի: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T09:30+0400
2026-11-09T09:30+0400
2026-11-09T09:37+0400
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/1e/44487651_0:0:3147:1770_1920x0_80_0_0_3ca06a361c799024208991c688106d09.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտ ներկայացնելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։«Եվրոպական միությունում տեղ փնտրելը, որը նախաձեռնել է Փաշինյանի թիմը, հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու իրական օգուտներն օգտագործվում են այլ ինտեգրացիոն միավորում անցնելու եթերային գաղափարն առաջ մղելու համար»,-նշել է ռուս դիվանագետը։Պանկինի կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որի ժամանակ Հայաստանի ժողովուրդը կարտահայտեր իր կամքը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, ինտեգրման իր հետագա ուղղության հարցում։Նա պարզաբանել է, որ եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն որևէ մեկին հետաքրքրիր չի լինի։«Ըմբռնելու համար այն ակնհայտ առավելությունները, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և հնարավոր կորուստները, որոնք կլինեն ինտեգրման կապերի խզումից, հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»,-հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:Նա հստակեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասները կանխելու նպատակով։«Արդյո՞ք դա կիրականացվի, կախված է ՀՀ ղեկավարության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու պատրաստակամությունից»,-նշել է Պանկինը:Նա հայտնել է, որ առայժմ Մոսկվայում Երևանից կառուցողական ազդանշաններ չեն ստացել այս հարցի հետ կապված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/1e/44487651_197:0:2928:2048_1920x0_80_0_0_a096e3a87ccff3640c5663890c8e7a17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ՀՀ–ն նախ պետք է հանրաքվե անցկացնի, նոր միայն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի. Պանկին
09:30 09.11.2026 (Թարմացված է: 09:37 09.11.2026) Ռուսաստանցի դիվանագետը վստահ է Եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն ոչ մեկին չի հետաքրքրի:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտ ներկայացնելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Եվրոպական միությունում տեղ փնտրելը, որը նախաձեռնել է Փաշինյանի թիմը, հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու իրական օգուտներն օգտագործվում են այլ ինտեգրացիոն միավորում անցնելու եթերային գաղափարն առաջ մղելու համար»,-նշել է ռուս դիվանագետը։
Պանկինի կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որի ժամանակ Հայաստանի ժողովուրդը կարտահայտեր իր կամքը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, ինտեգրման իր հետագա ուղղության հարցում։
«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո նոր պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, և ոչ թե հակառակը, ինչը վերջերս հրապարակավ պնդում է Հայաստանի ղեկավարությունը», -ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա պարզաբանել է, որ եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն որևէ մեկին հետաքրքրիր չի լինի։
«Ըմբռնելու համար այն ակնհայտ առավելությունները, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և հնարավոր կորուստները, որոնք կլինեն ինտեգրման կապերի խզումից, հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»,-հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա հստակեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասները կանխելու նպատակով։
«Արդյո՞ք դա կիրականացվի, կախված է ՀՀ ղեկավարության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու պատրաստակամությունից»,-նշել է Պանկինը:
Նա հայտնել է, որ առայժմ Մոսկվայում Երևանից կառուցողական ազդանշաններ չեն ստացել այս հարցի հետ կապված։