00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի. Շոյգու

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
​Մոսկվայում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը:
​ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 9 - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
​«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական կարգավորումը և տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումը», - ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։
Այսպես, Շոյգուի խոսքով, մեծ նշանակություն «ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որոնց շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և շահութաբեր լինեն։
ՌԴ ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին։ Նա ասել է, որ վրացական իշխանությունները 2024 թվականին գործնականում կանխել են պետական հեղաշրջումը, որը նախաձեռնել էր արևմտամետ վրացական ընդդիմությունը, և սկսել են երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված գիծ վարել։
​«Ընդգծեմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության»,- հավելել է Շոյգուն։
​Այսօր Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը։ Օրակարգի առանցքային թեմաներն են տարածաշրջանային և հավաքական անվտանգության հարցերի քննարկումը, հակազդեցությունը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Լրահոս
0